ՅՈԲ7
  • 1Չէ՞ որ մարդս զինուորութիւն ունի երկրիս վերայ. Եւ նորա օրերը վարձկանի օրերի պէս են։
  • 2Ինչպէս որ ծառան է շուքի ծարաւում, եւ ինչպէս վարձկանն է իր վարձին սպասում,
  • 3Այսպէս էլ իմ բաժինը եղան ունայնութեան ամիսներ. Եւ թշուառութեան գիշերներ որոշուեցան ինձ համար։
  • 4Պառկելիս ասում են թէ Ե՞րբ եմ վեր կենալու, եւ իրիկունը երկարանում է, եւ ես կշտացած եմ լինում մինչեւ առաւօտ պարան պարան անելուց։
  • 5Մարմինս որդեր եւ հողի կոշտեր է հագել, մորթս ճեղքվում է եւ հալվում։
  • 6Օրերս Մագոգից շուտ են վազում, եւ վերջանում են առանց յոյսի։
  • 7Յիշիր որ կեանքս քամի է, աչքս միւսանգամ բարիք չէ տեսնելու։
  • 8Ինձ տեսնողի աչքը այլ ևս ինձ չէ տեսնելու, աչքդ ինձ մտիկ կ’տայ, եւ ես այլ եւս չ’կամ։
  • 9Ամպը անցնում է գնում, այնպէս էլ գերեզման իջնողը վեր չի գալ.
  • 10Միւսանգամ ետ չի դառնալ իր տունը, եւ նորան չի ճանաչիլ նորա տեղը։
  • 11Ես էլ չեմ զսպելու իմ բերանը, խօսելու եմ հոգուս նեղութեան ժամանակին, գանգատելու եմ սրտիս դառնութեան ժամանակին։
  • 12Ծո՞վ եմ ես միթէ, կամ վիշա՞պ, որ դու վերաս պահապան ես դրել։
  • 13Երբոր ասում եմ, թէ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս կ’տանէ իմ գանգատը.
  • 14Այն ժամանակ դու ինձ վախեցնում ես երազներով, եւ ցնորքներով զարհուրեցնում ես ինձ.
  • 15Որ իմ հոգին ընտրում է խեղդուիլը, եւ մահը՝ քան թէ այս ոսկորներս։
  • 17Ի՞նչ է մարդը, որ դու նորան մեծարես. Եւ որ ուշադրութիւնդ նորան դարձնես։
  • 18Եւ նորան այցելես ամեն առաւօտ, ամեն վայրկեան նորան փորձես։
  • 19Մինչեւ ե՞րբ չես ետ կենալու ինձանից. Չե՞ս թող տալու որ թուքս կուլ տամ։
  • 20Մեղանչել եմ. Ի՞նչ եմ արել քեզ, ով մարդիկ Դիտող. Ի՞նչու ես ինձ քեզ համար նշան դրել, որ ես ինձ վերայ բեռ եմ դառել։
  • 21Եւ ի՞նչու չես ներում իմ մեղքը, եւ իմ անօրէնութիւնը չես թողում. Որովհետեւ հիմա պիտի հողումը պառկեմ, վաղը կ’որոնես ինձ, եւ ես չ’կամ։
← Ցանկ