ՅՈԲ8
  • 1Այն ժամանակ Բաղդատ Սօքեցին պատասխանելով ասեց.
  • 2Մինչեւ ե՞րբ պիտի այդ խօսես. Մինչդեռ մեծ քամի են քո բերանի խօսքերը։
  • 3Մի՞թէ Աստուած կ’դարձնէ դատաստանը, կամ Ամենակարողը արդարութի՞ւնը կ’դարձնէ։
  • 4Եթէ որդիքդ նորա դէմ մեղանչել են, նա էլ նորանց մատնել է իրանց յանցանքի ձեռքը։
  • 5Եթէ դու կանուխ դէպի Աստուած դառնաս, եւ Ամենակարողին աղաչես,
  • 6Եթէ դու մաքուր եւ ուղիղ լինիս, նա այն ժամանակ անպատճառ կ’զարթնէ քեզ համար, եւ կ’ապահովացնէ քո արդարութեան բնակարանը.
  • 7Թէպէտեւ քո սկիզբը պզտիկ լինի, քո վերջը շատ կ’մեծանայ։
  • 8Բայց ա՛ղէ հարցրու առաջի սերունդից, եւ ուշ դարձրու նորանց հայրերի քննութեանը,
  • 9Որովհետեւ մենք երէկուանն ենք եւ չենք հասկանում, որովհետեւ ստուեր են մեր օրերը երկրի վերայ.
  • 10Ահա նորանք քեզ կ’սովորեցնեն եւ քեզ կ’ասեն, եւ իրանց սրտիցը խօսքեր կ’արտասանեն։
  • 11Մի՞թէ պրտուն կ’բուսնի առանց տիղմի. Կնիւնը կ’աճէ՞ առանց ջրի.
  • 12Նա դեռ իր դալարութեան մէջ՝ չ’կտրուած՝ ամեն խոտից առաջ կ’չորանայ։
  • 13Այսպէս են բոլոր Աստուծուն մոռացողների ճանապարհները. Եւ կեղծաւոր յոյսը պիտի կորչի։
  • 14Որովհետեւ նորա վստահութիւնը պիտի կտրուի, եւ նորա յոյսը սարդի ոստայն է։
  • 15Նա կ’կռնէ իր տանը վերայ, եւ նա չի դիմանալ, նա կ’բռնէ նորանից, բայց նա չի կենալ։
  • 16Նա դալար է արեգակից առաջ, եւ նորա ճիւղերը նորա պարտէզիցը վեր.
  • 18Բայց երբոր նորան խլում են իր տեղիցը, տեղը ուրանում է նորան, թէ Քեզ չեմ տեսել։
  • 19Ահա սա է նորա ուրախ ճանապարհը, եւ հողիցը ուրիշներն են բուսնում։
  • 20Տես՝ Աստուած չէ մերժում արդարին, եւ չէ բռնում չարերի ձեռքիցը.
  • 21Մինչեւ որ բերանդ լցնէ ծիծաղով, եւ շրթունքներդ՝ ցնծութեան ձայնով։
  • 22Քեզ ատողներն ամօթով պիտի ծածկուին, եւ ամբարիշտների վրանը կ’չքանայ։
← Ցանկ