ՅՈԲ9
  • 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
  • 2Իրաւ գիտեմ որ այդպէս է, եւ մարդս ի՞նչպէս կ’արդարանայ Աստուծոյ մօտ։
  • 3Եթէ նա ուզէ նորա հետ վիճել, հազարիցը մէկին չէ կարող պատասխան տալ.
  • 4Նա սրտով իմաստուն եւ ուժով զօրեղ է. Ո՞վ է դէմ կացել նորան, եւ ողջ մնացել։
  • 5Նա որ տեղափոխում է լեռները, եւ նորանք չ’գիտեն, որ նորանց տապալում է իր բարկութեան ժամանակին.
  • 6Նա որ շարժում է երկիրն իր տեղիցը, եւ նորա սիւները դողդողում են.
  • 7Որ արեւին հրամայում է, եւ նա չէ ծագում, եւ աստղերը կնքում է.
  • 8Որ երկինքը տարածում է մինակ, եւ գնում է ծովի կուտակների վերայ.
  • 9Որ արաւ Արջը, Հայկը եւ Բազմաստեղը, եւ Հարաւի շտեմարանները.
  • 10Որ մեծամեծ բաներ է անում՝ անքննելի, եւ սքանչելիքներ՝ անթիւ։
  • 11Տես՝ նա իմ մօտովը կ’անցնէ, եւ ես չեմ տեսնիլ. Եւ անց կ’կենայ՝ եւ ես չեմ իմանալ։
  • 12Տես՝ եթէ նա յափշտակէ, ո՞վ նորան ետ կ’պահէ. Ո՞վ կ’ասէ նորան թէ ի՞նչ ես անում։
  • 13Աստուած իր բարկութիւնը ետ չի դարձնիլ, նորա տակին կ’խոնարհուին Ռաքաբի օգնականները։
  • 14Ապա ո՞ւր մնաց որ ես նորան պատասխանեմ. և խօսքերս ընտրեմ նորա հետ վիճելու։
  • 15Որովհետեւ արդար էլ լինիմ, պատասխան չեմ տալ. Իմ Դատաւորին պիտի աղաչեմ.
  • 16Եթէ ես կանչէի, եւ նա պատասխանէ՜ր. Չեմ հաւատալ, թէ նա իմ ձայնս կ’լսէ.
  • 17Նա որ ինձ փոթորիկով կ’փշրէ, եւ զուր տեղը կ’շատացնէ իմ վէրքերը.
  • 18Թող չի տալ ինձ որ շունչ առնեմ. Որովհետեւ ինձ դառնութիւններով կ’կշտացնէ։
  • 19Եթէ բանը զօրաւորի ուժումն է, ահա նա. Իսկ եթէ իրաւունքում, ո՞վ կ’կանչէ ինձ։
  • 20Եթէ ես արդար լինիմ, բերանս ինձ կ’դատապարտէ. Եթէ ես կատարեալ լինիմ, նա ինձ յանցաւոր կ’անէ։
  • 21Եթէ ես կատարեալ լինիմ, իմ անձը չեմ ճանաչիլ, կեանքս կ’արհամարհեմ։
  • 22Մէկ է. Նորա համար ասում եմ թէ նա կորցնում է կատարեալին եւ ամբարշտին։
  • 23Եթէ հարուածը յանկարծ մեռցնէ, նա կ’ծիծաղէ անմեղի փորձանքի վերայ։
  • 24Երկիրը չարագործի ձեռքն է յանձնուել. նորա դատաւորների երեսը ծածկում է նա, եթէ ոչ, ապա ո՞վ է այն անողը։
  • 25Եւ իմ օրերը փախան սուրհանդակից արագ. Վազեցին՝ բարիք չ’տեսան։
  • 26Անցան սէզից շինուած նաւերի պէս, որսի վերայ յարձակուող արծիւի պէս։
  • 27Եթէ ասելու լինիմ՝ Մոռանամ գանգատս, երեսիս տխրութիւնը թողեմ եւ զուարթանամ,
  • 28Այն ժամանակ սարսափում եմ բոլոր ցաւերիցս. Գիտեմ որ ինձ անմեղ չես համարիլ։
  • 29Ես պիտի ամբարիշտ լինիմ, ուրեմն ի՞նչու համար զուր տեղը տանջուիմ։
  • 30Եթէ ձիւնի ջրի մէջ լուացուիմ, եւ մոխրաջրով մաքրեմ ձեռքերս,
  • 31Այն ժամանակ էլ ինձ փոսի մէջ կ’կոխէիր, եւ իմ հանդերձը կ’զզուէին ինձանից
  • 32Որովհետեւ նա ինձ նման մարդ չէ, որ պատասխանէի իրան, միասին դատաստան գնայինք։
  • 33Մեր մէջտեղը միջնորդ դատաւոր չի լինիլ, որ ձեռքը մեր երկուսի վերայ դնէր։
  • 35Այն ժամանակ կ’խօսէի, եւ իրանից չէի վախենալ. Որովհետեւ այսպէս՝ ես իմը չեմ։
← Ցանկ