ԵԼԻՑ1
  • 1Եւ սորանք են Իսրայէլի որդիների անունները որ Եգիպտոս գնացին, ամեն մէկը իր տնովը Յակոբի հետ գնաց։
  • 2Ռուբէն, Շմաւոն, Ղեւի եւ Յուդա,
  • 3Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին,
  • 4Դան ու Նեփթաղիմ, Գադ ու Ասեր։
  • 5Եւ Յակոբի երանքից ելած բոլոր հոգիները եօթանասուն հոգի էին. Յովսէփն էլ Եգիպտոսումն էր։
  • 6Եւ մեռաւ Յովսէփը եւ նորա բոլոր եղբայրները եւ բոլոր այն ազգը։
  • 7Եւ Իսրայէլի որդիքը աճեցին եւ բազմացան եւ շատացան եւ խիստ զօրացան, եւ այն երկիրը նորանցով լցուեցաւ։
  • 8Արդ Եգիպտոսի վերայ մի նոր թագաւոր ելաւ, որ Յովսէփին չէր ճանաչում։
  • 9Եւ նա ասեց իր ժողովրդին. Ահա Իսրայէլի որդիների ժողովուրդը մեզանից շատ եւ զօրաւոր են.
  • 10Եկէք իմաստութեամբ վարուինք նորա դէմ, մի գուցէ շատանան, եւ լինի որ երբ պատերազմ պատահէ, եւ նորանք էլ մեր թշնամիների հետ միանան, եւ մեզ դէմ պատերազմեն, եւ այս երկրից դուրս գնան։
  • 11Նորա համար գործավարներ դրին նորանց վերայ, որ չարչարեն նորանց իրանց ծանր գործքերովը. Եւ շտեմարանի քաղաքներ շինեցին Փարաւօնի համար՝ Փիթօմը եւ Ռամսէսը։
  • 12Եւ որչափ որ չարչարում էին նորանց, այնչափ էլ աւելի շատանում էին եւ աճում էին. Եւ նորանք Իսրայէլի որդիներիցը երկիւղ կրեցին։
  • 13Եւ Եգիպտացիք բռնութեամբ ծառայեցնում էին Իսրայէլի որդիներին։
  • 14Եւ նորանց կեանքը դառնացնում էին ծանր ծառայութեամբ՝ կաւով եւ աղիւսներով եւ դաշտի ամեն գործերովը. Ինչ ծառայութիւն էլ որ նորանց անել տային բռնութեամբ էր լինում։
  • 15Եւ Եգիպտոսի թագաւորը խօսեց Եբրայեցիների մանկաբարձների հետ, որոնց մէկի անունը Սեփրա եւ միւսի անունը Փուա էր,
  • 17Բայց մանկաբարձները Աստուածանից վախեցին, եւ չ’արին ինչպէս ասել էր նորանց Եգիպտոսի թագաւորը. Այլ արուներին ողջ էին թողում։
  • 18Եւ Եգիպտոսի թագաւորը կանչեց մանկաբարձներին, եւ ասեց նորանց. Ինչո՞ւ արիք այս բանը եւ արուներին ողջ թողեցիք։
  • 19Եւ մանկաբարձներն ասեցին Փարաւօնին. Որովհետեւ որ Եբրայեցի կանայքը Եգիպտացի կանանց պէս չեն. Որովհետեւ նորանք առոյգ են. Մանկաբարձը դեռ նորանց մօտ չ’գնացած՝ ծնում են։
  • 20Եւ Աստուած մանկաբարձներին բարիք արաւ. Եւ ժողովուրդը շատացաւ, եւ խիստ զօրացան։
  • 21Եւ եղաւ որ մանկաբարձներն Աստուածանից վախում էին, եւ նա նորանց համար տուներ շինեց։
  • 22Եւ Փարաւօնը հրամայեց իր ժողովրդին ասելով. Ամեն ծնած տղային գետը գցեցէք, եւ ամեն աղջիկը ողջ թողեցէք։
← Ցանկ