ԵԼԻՑ4
  • 1Եւ Մովսէսը պատասխանեց եւ ասեց. Բայց ահա նորանք ինձ չեն հաւատալ, ոչ էլ իմ ձայնին կ’լսեն. Որովհետեւ կ’ասեն թէ Եհովան քեզ չէ երեւացել։
  • 2Եւ Եհովան ասեց նորան. Այդ ի՞նչ է քո ձեռքինը. Եւ նա ասեց՝ գաւազան։
  • 3Եւ ասեց. Գետինը գցիր դորան. Եւ նա գետինը գցեց, եւ օձ եղաւ, եւ Մովսէսը նորա առաջիցը փախաւ։
  • 4Եւ Եհովան ասեց Մովսէսին. Ձեռքդ մեկնիր եւ ագիիցը բռնիր. Եւ նա իր ձեռքը մեկնեց եւ նորան բռնեց, եւ նա գաւազան եղաւ նորա ձեռքումը.
  • 6Եւ Եհովան դարձեալ ասեց նորան. Հիմա ձեռքդ տար ծոցդ. Եւ նա ձեռքը ծոցը տարաւ, եւ դուրս հանեց, եւ ահա ձեռքը ձիւնի պէս բորոտ եղաւ։
  • 7Եւ ասեց. Ձեռքդ դարձեալ ծոցդ տար. Եւ նա դարձեալ ձեռքը ծոցը տարաւ, եւ ծոցիցը հանեց, եւ ահա իր մարմնի պէս էր եղել։
  • 8Եւ իցէ թէ քեզ չհաւատան, եւ առաջի նշանի ձայնին չ’լսեն, այն ժամանակ միւս նշանի ձայնին կ’հաւատան։
  • 9Իսկ իցէ թէ այս երկու նշաններին էլ չ’հաւատան, եւ քո ձայնին էլ չ’լսեն, գետի ջրիցը վեր առ, եւ ցամաքի վերայ թափիր, եւ այն ջուրը, որ գետիցը վեր առիր, ցամաքի վերայ արիւն կ’դառնայ։
  • 10Եւ Մովսէսն ասեց Եհովային. Ոհ, Տէր իմ, ես ճարտարախօս չեմ, ոչ երեկուտնից ու մէկէլ օրուանից, ոչ էլ ծառայիդ հետ խօսելուցդ յետոյ, այլ ես ծանրախօս եւ ծանրալեզու եմ։
  • 11Եւ Եհովան ասեց նորան. Ո՞վ է մարդին բերան տուել. Կամ ո՞վ է անում համրը կամ խուլը կամ աչք ունեցողը կամ կոյրը, չէ՞ որ ես Եհովաս։
  • 12Եւ հիմա գնա, եւ ես քո բերանի հետ կ’լինիմ, եւ քեզ կ’սովորեցնեմ ինչ որ պիտի խօսես։
  • 13Եւ նա ասեց. Ոհ, Տէր իմ, աղաչեմ՝ ուղարկիր որի ձեռքով որ ուզում ես ուղարկել։
  • 14Եւ Եհովայի բարկութիւնը բորբոքուեց Մովսէսի դէմ, եւ ասեց. Մի՞թէ ես քո Ահարօն եղբօրը՝ Ղեւտացուն չեմ ճանաչում որ ճարտարախօս է. Նաեւ ահա նա դուրս է գալիս քեզ դիմաւորելու, եւ քեզ տեսածի պէս իր սրտումը պիտի ուրախանայ։
  • 15Եւ դու խօսիր նորա հետ, եւ խօսքեր դիր նորա բերանումը. Եւ ես քո բերանի եւ նորա բերանի հետ կ’լինիմ, եւ ձեզ կ’սովորեցնեմ ինչ որ պիտի անէք։
  • 16Եւ քո տեղը նա կ’խօսէ ժողովրդի հետ. Եւ նա քեզ համար բերանի տեղ կ’լինի, ու դու նորա համար Աստուծոյ տեղ կ’լինիս։
  • 17Եւ այս գաւազանն առ քո ձեռքը, որ նորանով անես նշանները։
  • 18Եւ Մովսէսը գնաց, եւ իր աներ Յոթորի մօտ դարձաւ, եւ ասեց նորան. Թող գնամ, եւ ետ դառնամ Եգիպտոսումը լինող եղբայրներիս մօտ, եւ տեսնեմ թէ տակաւին ո՞ղջ են. Եւ Յոթորն ասեց Մովսէսին. Գնա խաղաղութեամբ։
  • 19Եւ Եհովան Մադիամի մէջ ասեց Մովսէսին. Գնա ետ դարձիր Եգիպտոս, որովհետեւ մեռան այն ամեն մարդիկը, որ քո կեանքը որոնում էին։
  • 20Եւ Մովսէսն իր կնոջն ու որդիներին առաւ, եւ էշի վերայ հեծցրեց նորանց, եւ ետ դարձաւ Եգիպտոսի երկիրը. Եւ Մովսէսն Աստուծոյ գաւազանը իր ձեռքն առաւ։
  • 21Եւ Եհովան ասեց Մովսէսին. Երբոր ետ դառնաս գնաս Եգիպտոս, նայիր որ Փարաւօնի առաջին անես բոլոր այն հրաշքները, որ ես քո ձեռքը դրի, եւ ես նորա սիրտը կ’խստացնեմ, եւ նա ժողովրդին թող չի տալ։
  • 22Եւ ասիր Փարաւօնին, Եհովան այսպէս է ասում. Իսրայէլն իմ որդին՝ իմ անդրանիկն է։
  • 23Եւ քեզ ասում եմ. Թող տուր իմ որդին որ ինձ պաշտէ. Բայց եթէ նորան թող տալ չ’ուզես, ահա ես քո որդին՝ քո անդրանիկը կ’սպանեմ։
  • 24Եւ ճանապարհին մի իջեւանում եղաւ, որ Եհովան նորան պատահեց, եւ ուզեց նորան սպանել։
  • 25Եւ Սեպփօրան մի սուր քար առաւ, եւ իր որդու անթլփատութիւնը թլփատեց, եւ նորա ոտքերի մօտ գցեց, եւ ասեց. Թէ Դու ինձ համար մի արիւնոտ փեսայ ես։
  • 26Այսպէս թող տուաւ նորան. Այն ժամանակ ասեց. Թլփատութեան համար արիւնոտ փեսայ։
  • 27Եւ Եհովան ասեց Ահարօնին. Գնա անապատը Մովսէսին դիմաւորելու. Եւ նա գնաց, եւ պատահեց նորան Աստուծոյ սարի վերայ, եւ համբուրեց նորան։
  • 28Եւ Մովսէսը պատմեց Ահարօնին Եհովայի բոլոր խօսքերը որ ուղարկեց իրան, եւ այն բոլոր նշանները, որ իրան պատուիրեց։
  • 29Եւ Մովսէսն ու Ահարօնը գնացին, եւ Իսրայէլի որդիների բոլոր ծերերին ժողովեցին։
  • 30Եւ Ահարօնը Եհովայի Մովսէսին ասած բոլոր խօսքերը պատմեց. Եւ նշաններն արաւ ժողովրդի առաջին։
  • 31Եւ ժողովուրդը հաւատաց. Եւ լսեցին, թէ Եհովան այցելութիւն է արել Իսրայէլի որդիներին, եւ թէ նորանց նեղութիւնները տեսել է, եւ խոնարհուեցին եւ երկրպագութիւն արին։
← Ցանկ