ԵԼԻՑ7
  • 1Եւ Եհովան ասեց Մովսէսին. Տես քեզ Փարաւօնին աստուած արի, եւ քո եղբայր Ահարօնը քո մարգարէն կ’լինի։
  • 2Դու խօսիր այն ամենը ինչ որ քեզ կ’հրամայեմ, եւ քո եղբայր Ահարոնը թող խօսէ Փարաւօնի հետ, որ Իսրայէլի որդկանցն արձակէ իր երկրիցը։
  • 3Եւ ես Փարաւօնի սիրտը կ’խստացնեմ, եւ իմ նշանները եւ հրաշքներն Եգիպտոսի երկրումը կ’շատացնեմ։
  • 4Եւ Փարաւօնը ձեզ չի լսիլ. Եւ ես իմ ձեռքը Եգիպտոսի վերայ կ’գցեմ, եւ իմ զօրքերը՝ իմ ժողովուրդը Իսրայէլի որդիքը կ’հանեմ Եգիպտոսի երկրիցը մեծ դատաստաններով։
  • 5Եւ Եգիպտացիք կ’իմանան, որ ես եմ Եհովաս երբոր իմ ձեռքը Եգիպտոսի վերայ երկայնացնեմ եւ Իսրայէլի որդիքը նորանց միջիցը հանեմ,
  • 6Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի իրանց պատուիրածի պէս արին, այնպէս արին։
  • 7Եւ Մովսէսն ութսուն տարեկան էր, եւ Ահարօնը ութսունեւերեք տարեկան էր, Փարաւօնի հետ խօսելիս։
  • 8Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 9Երբոր Փարաւօնը ձեզ հետ խօսէ եւ ասէ. Ձեզ համար հրաշք ցոյց տուէք. Այն ժամանակ ասիր Ահարօնին. Վեր առ գաւազանդ եւ գցիր Փարաւօնի առաջին. Նա վիշապ կ’դառնայ։
  • 10Եւ Մովսէսն ու Ահարօնը մտան Փարաւօնի մօտ եւ Եհովայի պատուիրածի պէս արին. Եւ Ահարօնն իր գաւազանը գցեց Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին, եւ վիշապ եղաւ։
  • 11Փարաւօնն էլ իմաստուններին եւ կախարդներին կանչեց. Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին։
  • 12Եւ ամեն մէկն իր գաւազանը գցում էր, եւ վիշապներ էին դառնում. Բայց Ահարօնի գաւազանը նորանց գաւազաններին կուլ տուաւ։
  • 13Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ նորանց չ’լսեց, ինչպէս որ Եհովան ասել էր։
  • 14Եւ Եհովան ասեց Մովսէսին. Փարաւօնի սիրտը խստացաւ, չէ ուզում ժողովրդին արձակել։
  • 15Առաւօտանց Փարաւօնի մօտ գնա. Ահա նա դէպի ջուրն է դուրս գալիս, եւ դու գետի եզերքումը նորա դիմացը կանգնիր, եւ այն օձ դարձած գաւազանը ձեռքդ առ.
  • 16Եւ ասիր նորան. Եբրայեցիների Եհովայ Աստուածը ինձ քեզ մօտ ուղարկեց ասելով. Արձակիր իմ ժողովուրդը որ անապատումը ինձ պաշտեն, եւ ահա մինչեւ հիմա չ’լսեցիր։
  • 17Այսպէս է ասում Եհովան. սորանով գիտենաս որ ես եմ Եհովան. Ահա ես իմ ձեռքի գաւազանը գետի միջի ջրին կ’զարկեմ, եւ ջրերը արիւն կ’դառնան։
  • 18Եւ գետի մէջ եղած ձկները կ’մեռնին, եւ գետը կ’հոտի, եւ Եգիպտացիք գետիցը ջուր խմելու։
  • 20Եւ Մովսէսն ու Ահարօնը Եհովայի պատուիրածի պէս արին, եւ նա գաւազանը բարձրացրեց եւ Փարաւօնի առաջին եւ նորա ծառաների առաջին գետի միջի ջրերին զարկեց, եւ գետի միջի բոլոր ջրերը արիւն դառան։
  • 21Եւ գետի մէջ եղած ձկները մեռան, եւ գետը հոտեց, եւ Եգիպտացիք չէին կարողանում գետիցը ջուր խմել. Եւ արիւնը Եգիպտոսի բոլոր երկրի մէջ կար։
  • 22Եւ Եգիպտոսի մոգերն էլ իրանց կախարդութիւններովը այնպէս արին. Եւ Փարաւօնի սիրտը կարծրացաւ, եւ Եհովայի ասածին պէս նորանց չ’լսեց։
  • 23Եւ Փարաւօնը դարձաւ եւ իր տունը եկաւ, ու սա էլ չ’ազդեց նորա սրտին։
  • 24Եւ բոլոր Եգիպտացիք գետի շուրջը փորեցին խմելու ջրի համար. Որովհետեւ գետի ջրիցը չէին կարողանում խմել։
  • 25Եւ Եհովան գետը զարկելուց յետոյ եօթը օրը լրացաւ։
← Ցանկ