ԱՌԱԿԱՑ13
- 1Իմաստուն որդին կ’լսէ իր հօր խրատը, բայց ծաղր անողը չի լսիլ կշտամբելը։
- 2Մարդս բերանին պտղիցը բարիքներ կ’ուտէ, բայց անօրէնների հոգին՝ բռնութիւն։
- 3Իր բերանը զսպողը կ’պահէ իր հոգին. Իր շրթունքները լայն բաց անողը կործանում է իրան համար։
- 4Ծոյլի հոգին փափաքում է եւ չ’ունի. Բայց աշխատասէրների հոգին կ’պարարտանայ։
- 5Արդարը ատում է սուտ խօսքը, բայց ամբարիշտը այպանում ու խայտառակում է իրան։
- 6Արդարութիւնը կ’պահէ կատարեալ վարքը, բայց անզգամութիւնը կ’կործանէ մեղաւորին։
- 7Կան որ իրանց հարուստ են ձեւացնում եւ ոչինչ չ’ունին. Իրանց աղքատ ձեւացնողներ էլ՝ որ շատ ստացուածք ունին։
- 8Մարդիս կեանքի փրկանքը իր հարստութիւնն է, բայց աղքատը յանդիմանութիւն չի լսիլ։
- 9Արդարների լոյսը պիտի զուարթանայ, բայց ամբարիշտների ճրագը կ’հանգչի։
- 10Միմիայն կռիւ կ’ծագէ ամբարտաւանութիւնից, բայց խրատուածների մօտ իմաստութիւն կայ։
- 11Ունայնութեամբ ժողովուած ստացուածքը կ’պակասուի, բայց քիչ քիչ ժողովողը կ’շատացնէ։
- 12Ուշացած յոյսը սիրտը կ’հիւանդացնէ, բայց կատարուած փափաքը կենաց ծառ է։
- 13Խօսքն արհամարհողն իրան է վնասում, իսկ պատուիրանքից վախեցողը կ’վարձատրուի։
- 14Իմաստունին օրէնքը կենաց աղբիւր է, մահուան որոգայթներիցը խոյս տալու համար։
- 15Բարի իմաստութիւնը շնորհք կ’տայ, բայց խորամանկների ճանապարհը կոշտ է։
- 16Ամեն խորագէտ իմաստութիւնով կ’գործէ, բայց անմիտը յիմարութիւն կ’տարածէ։
- 17Անզգամ պատգամաւորը չարիքի մէջ կ’ընկնի, բայց մի հաւատարիմ դեսպան բժշկութիւն է։
- 18Աղքատութիւն եւ նախատինք կայ խրատը մերժողի համար, իսկ յանդիմանութիւնը պահողը կ’պատվուի։
- 19Կատարուած փափաքը ախորժելի է հոգիին, բայց յիմարների համար զզուելի է չարութիւնից հեռանալը։
- 20Իմաստունների հետ վարուողը իմաստուն կ’դառնայ. Բայց տխմարների հետ ընկերացողը կ’չարանայ։
- 21Մեղաւորի ետեւից կ’գնայ չարիքը, բայց արդարներին բարիք կ’հատուցուի.
- 22Բարին ժառանգութիւն կ’թողէ որդկանց որդիների համար, բայց արդարի համար է պահուած մեղաւորի կայքը։
- 23Աղքատների խրամհատումը շատ ուտելիք է լինում. Բայց կայ որ կորչում է անիրաւութիւնից։
- 24Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. Բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան։
- 25Արդարը կ’ուտէ մինչեւ իր անձը կ’կշտանայ. Բայց ամբարիշտների փորը կարօտ կ’մնայ։
