ԱՌԱԿԱՑ2
  • 1Որդեակս, եթէ իմ խօսքերն ընդունես, եւ իմ պատուէրները պահես քեզ մօտ.
  • 2Որ ականջ դնես իմաստութեանը, եւ սիրտդ ուղղես հանճարին,
  • 3Երբոր հասկացողութիւնը կանչես, եւ ձայն տաս հանճարին,
  • 4Եթէ դու նորան որոնես ինչպէս արծաթը, եւ գանձերի նման նորան պտրտես,
  • 5Այն ժամանակ կ’հասկանաս Տիրոջ երկիւղը, եւ Աստուծոյ գիտութիւնը կ’գտնես։
  • 6Որովհետեւ Տէրն է տալիս իմաստութիւնը, նորա բերանիցն է գիտութիւնն ու հանճարը։
  • 7Նա ուղիղների համար յաջողութիւն է պահում, նա վահան է անարատութեամբ գնացողների համար.
  • 8Որ իրաւունքի ճանապարհները պահպանէ. նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը։
  • 9Այն ժամանակ կ’հասկանաս արդարութիւնն ու իրաւունքը, ուղղութիւնը եւ ամեն բարի ուղին։
  • 10Որովհետեւ իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին։
  • 11Խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ.
  • 12Որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը,
  • 13Որ ուղղութեան ճանապարհները թողում են, որպէս զի խաւարի ճանապարհներովը գնան.
  • 14Որ ուրախանում են չարութիւն անելով, եւ զուարճանում են չար նենգութիւնով.
  • 15Որոնց շաւիղները ծուռ են, եւ որոնք խոտորում են իրանց ուղիներովը։
  • 16Որ քեզ ազատէ օտար կնկանից, օտար կնկանից որ կակուղ խօսքեր է տալիս.
  • 17Նա որ ձգել է իր երիտասարդութեան բարեկամին, եւ մոռացել իր Աստուծոյ ուխտը։
  • 18Որովհետեւ նորա տունը խորտակում է դէպի մահ, եւ նորա ուղիները՝ դէպի ուրուականները։
  • 19Նորա մօտ գնացողները այլ եւս ետ չեն դառնալ, եւ կեանքի ճանապարհներին չեն հասնիլ։
  • 20Որպէս զի դու բարիների ճանապարհովը գնաս, եւ արդարների ճանապարհները պահես։
  • 21Որովհետեւ ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։
← Ցանկ