ԱՌԱԿԱՑ4
  • 2Որովհետեւ ես ձեզ բարի ուսում եմ տալիս, իմ օրէնքը մի ձգէք.
  • 3Որովհետեւ ես իմ հօր որդին էի, փափուկ եւ միամօր էի։
  • 4Նա ինձ սովորեցնում էր եւ ասում ինձ. Թող քո սիրտը բռնէ իմ խօսքերը, պահիր իմ պատուէրները, եւ կ’ապրես։
  • 5Իմաստութիւն ստացիր, հանճար ստացիր. Մի մոռանար, եւ մի խոտորիր իմ բերանի խօսքերիցը։
  • 6Մի թողիր նորան, եւ նա քեզ կ’պահէ. նորան սիրիր, եւ նա քեզ կ’պաշտպանէ։
  • 7Իմաստութեան սկիզբն է՝՝, «իմաստութիւն ստացիր». Եւ քո ամեն ստացուածքի հետ հանճար ստացիր։
  • 8Դու նորան մեծարիր, եւ նա քեզ կ’բարձրացնէ. Նա քեզ կ’պատուէ, երբոր նորան գրկես։
  • 9Նա քեզ գեղեցիկ պսակ կ’տայ քո գլխի համար, եւ փառքի թագ կ’պարգեւէ քեզ։
  • 10Լսիր, որդեակս, եւ ընդունիր իմ խօսքերը, եւ կ’շատանան քո կեանքի տարիները։
  • 11Իմաստութեան ճանապարհը քեզ սովորեցրի, քեզ առաջնորդեցի ուղղութեան շաւիղներումը։
  • 12Դու գնալիս՝ քո քայլերը պիտի չ’նեղուին, եւ վազելիս չես գայթակղուիլ։
  • 13Պինդ բռնիր խրատը, մի ձգիր. Նորան պահիր, որ նա քո կեանքն է։
  • 14Անզգամների ճանապարհը մի մտնիր. Եւ մի ման գար չարերի ճանապարհումը։
  • 15Թող տուր նորան, նորա վերայ մի գնար, նորանից խոտորիր եւ անցիր։
  • 16Որովհետեւ նորանք չեն քնիլ, մինչեւ որ չարութիւն չ’անեն. Եւ քնից կ’զրկուին, եթէ չ’կործանեն։
  • 17Նորա համար որ նորանք ամբարշտութեան հացն են ուտում եւ անիրաւութեան գինին խմում։
  • 18Բայց արդարների ճանապարհը ծագող լոյսի պէս է. Որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում։
  • 19Ամբարիշտների ճանապարհը խաւարի նման է, նորանք չ’գիտեն թէ ինչով են գայթակղում։
  • 20Որդեակս, ուշադիր եղիր իմ խօսքերին, եւ ականջդ տուր իմ ասածներին.
  • 21Թող նորանք չ’գնան քո աչքի առջեւից, պահիր նորանց քո սրտի մէջ։
  • 22Որ նորանք կեանք են նորանց գտնողներին, եւ նորանց բոլոր մարմնին՝ բժշկութիւն։
  • 23Ամեն զգուշութիւնից առաւել զգուշացիր քո սրտին, որ նորանից է կեանքի ելքը։
  • 24Հեռացրու քեզանից բերանի ծռութիւնը, եւ նենգաւոր շրթունքները թող հեռու լինին քեզանից։
  • 25Թող քո աչքերն ուղիղ նային, եւ քո արտեւանունքները ուղղուած լինին դէպի քո առաջը։
  • 26Շիտակ արա քո ոտների շաւիղը, եւ քո բոլոր ճանապարհները կ’հաստատուին։
  • 27Մի խոտորիր աջ եւ ձախ, ոտքդ հեռացրու չարիցը։
← Ցանկ