ԺՈՂՈՎՈՂ11
  • 1Հացդ թող տուր ջրերի երեսին, որովհետեւ շատ օրերից յետոյ նորան կ’գտնես։
  • 2Բաժին տուր եօթնին եւ ութին էլ, որովհետեւ չ’գիտես թէ ինչ չարիք պիտի լինի երկրի վերայ։
  • 4Քամիին մտիկ անողը սերմը չի ցանիլ, եւ ամպերին նայողը չի հնձիլ։
  • 5Ինչպէս որ չ’գիտես, թէ որն է քամիի ճանապարհը, ինչպէս են շինվում ոսկորները յղի կնոջ արգանդումը, նոյնպէս եւ չ’գիտես ամենաստեղծ Աստուծոյ գործքը։
  • 6Առաւօտանց ցանիր քո սերմը, եւ իրիկունը թող չ’դադարէ քո ձեռքը, որովհետեւ չ’գիտես, թէ որն է յաջողուելու՝ սա թէ նա, կամ թէ երկուսն էլ միասին են լաւ լինելու։
  • 7Եւ քաղցր է լոյսը, եւ ախորժելի է աչքին տեսնել արեւը.
  • 8Իրաւ եթէ մարդս շատ տարիներ էլ ապրէ, նորանցում թող ուրախանայ. Բայց թող յիշէ խաւարի օրերը, որ շատ են լինելու. Ամեն ինչ որ պիտի գայ՝ ունայն է։
  • 9Ուրախացիր, երիտասարդ, քո մանկութիւնումը, եւ թող զուարճացնէ քեզ քո սիրտը երիտասարդութեանդ օրերումը. Եւ գնա քո սրտի ճանապարհովը եւ աչքերիդ նայուածքովը. Եւ իմացիր որ սորանց ամենի համար Աստուած քեզ դատաստանի է բերելու։
  • 10Եւ տրտմութիւնը հեռացրու սրտիցդ, եւ դէն արա չարութիւնը մարմնիցդ. որովհետեւ մանկութիւնը եւ երիտասարդութիւնը ունայն է։
← Ցանկ