ԺՈՂՈՎՈՂ12
  • 1Եւ յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը, քանի որ չեն եկել թշուառութեան օրերը, եւ չեն հասել այն տարիները, որ ասես թէ Նորանց չեմ հաւանում։
  • 2Քանի որ չէ խաւարել արեգակն ու լոյսը, լուսինը եւ աստղերը, եւ չեն դարձել ամպերը անձրեւի ետեւիցը.
  • 4Եւ դրսի դռները կ’կապուեն՝ աղօրիքի ձայնը տկարանալով. Եւ նա վեր կ’կենայ թռչունի ձայնովը, եւ բոլոր երգեցող աղջկերքը նկուն կ’լինին։
  • 5Մի բարձր տեղից մինչեւ անգամ կ’վախենան, եւ վախվախելով կ’գնան ճանապարհը, եւ նշենին կ’ծաղկի, եւ մարախը կ’ծանրանայ, եւ ախորժակը կ’դադարէ. Որովհետեւ մարդս գնում է իր յաւիտենական տունը. Եւ դրսումը շրջապատում են լացողները։
  • 6Քանի որ չէ կտրուել արծաթի թելը, չէ կոտրել ոսկի բաժակը, եւ չէ փշրուել սափորը աղբիւրի մօտ, եւ չէ կոտրել անիւը ջրհորի վերայ,
  • 7Եւ հողը ետ չէ դարձել երկրին ինչպէս որ էր, եւ հոգին ետ չէ դարձել Աստուծոյ մօտ, որ տուել էր։
  • 8Ունայնութիւն ունայնութեանց ասեց Ժողովողը, ամեն բան ունայն է։
  • 9Եւ բացի դորանից որ Ժողովողը իմաստուն էր, նա դեռ ժողովրդին գիտութիւն սովորեցրեց. Եւ կշռեց ու քննեց շատ առակներ շարադրեց։
  • 10Ժողովողը ջանք արաւ վայելուչ խօսքեր գտնելու. Եւ գրուածը ուղիղ ճշմարիտ խօսքեր են։
  • 11Իմաստունների խօսքերը խթանների պէս են, եւ ինչպէս խրուած բեւեռներ ժողովածուների տէրերի ձեռքով՝ տրուած են մէկ հովիւից։
  • 12Եւ վերջապէս, որդեակս, նորանցով լուսաւորուիր. Շատ գրքեր շինելը ծայր չ’ունի. Եւ շատ կարդալը կ’յոգնեցնէ մարմինը։
  • 13Բոլոր խօսքի վախճանը լսենք. Աստուածանից վախեցիր եւ նորա պատուիրանքները պահիր. Որովհետեւ սա է ամեն բան մարդիս համար։
  • 14Որովհետեւ Աստուած ամեն գործքը բերելու է դատաստան, ամեն ծածուկ բանի հետ՝ թէ բարի թէ չար։
← Ցանկ