ԺՈՂՈՎՈՂ3
  • 1Ամեն բանի ժամանակ կայ. Եւ ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկութեան։
  • 2Ծնելու ժամանակ, եւ մեռնելու ժամանակ. Տնկելու ժամանակ, եւ տնկածը պոկելու ժամանակ.
  • 3Սպանելու ժամանակ, եւ բժշկելու ժամանակ. Քանդելու ժամանակ, եւ շինելու ժամանակ.
  • 4Լալու ժամանակ, եւ ծիծաղելու ժամանակ. Սգալու ժամանակ, եւ պարելու ժամանակ.
  • 5Քարեր դէն գցելու ժամանակ, եւ քարեր ժողովելու ժամանակ. Գրկելու ժամանակ, եւ գրկելուց հեռանալու ժամանակ.
  • 6Որոնելու ժամանակ, եւ կորցնելու ժամանակ. Պահելու ժամանակ, եւ դէն գցելու ժամանակ.
  • 7Պատառելու ժամանակ, եւ կարելու ժամանակ. լռելու ժամանակ, եւ խօսելու ժամանակ.
  • 8Սիրելու ժամանակ, եւ ատելու ժամանակ. Պատերազմի ժամանակ, եւ խաղաղութեան ժամանակ։
  • 9Ի՞նչ օգուտ ունի նա, որ գործում է, իր քաշած աշխատանքիցը։
  • 10Տեսայ այն զբաղմունքը որ Աստուած տուել է մարդկանց որդիներին, որ նորանով զբաղուին։
  • 11Նա ամեն բան արել է վայելուչ իր ժամանակին, նաեւ յաւիտենականութիւնը դրել է նորանց սրտումը. Բայց այնպէս որ մարդս չէ կարող ըմբռնել Աստուծոյ արած գործքը գլխիցը մինչեւ ծայրը։
  • 12Իմացել եմ, որ նորանցում մի աւելի լաւ բան չ’կայ քան թէ լաւութիւն անելը իր կեանքում։
  • 13Ու նաեւ որ ամեն մարդ ուտում խմում է եւ իր բոլոր աշխատանքը վայելում. Դա Աստուծոյ պարգեւն է։
  • 14Իմացել եմ, որ ամեն ինչ որ Աստուած անում է, այն յաւիտենական է, նորա վերայ չի աւելացնուիլ, եւ նորանից չի պակասեցնուիլ, եւ Աստուած արել է որ վախենան նորա երեսիցը։
  • 15Ինչ որ կայ, այն արդէն կար. Եւ ինչ որ լինելու է, այն արդէն եղած է, եւ Աստուած կ’որոնէ անցկացածը։
  • 16Եւ էլի տեսայ արեգակի տակին դատի տեղը, որ անզգամութիւն կար այնտեղ. Եւ արդարութեան տեղը՝ որ այնտեղ անզգամութիւն կար։
  • 17Ես ասեցի իմ սրտումը. Արդարին եւ ամբարշտին Աստուած է դատում. Որովհետեւ ամեն ձեռնարկութեան ժամանակ կայ, եւ ամեն բանի համար՝ որ լինում է այնտեղ։
  • 19Նորա համար որ մարդկանց որդիների պատահածը եւ անասուններին պատահածը, նորանց պատահածը մէկ է։ Ինչպէս սա է մեռնում, նոյնպէս էլ մեռնում է նա. Եւ ամենքի շունչը մէկ է. Եւ մարդս անասունից մի առաւելութիւն չ’ունի. Որովհետեւ ամենն էլ ունայն է։
  • 20Ամենը գնում է մէկ տեղ, ամենը հողից է եղել եւ ամենը հող է դառնալու։
  • 21Ո՞վ գիտէ թէ մարդկանց որդիների հոգին վերեւ է գնում, եւ անասունի ոգին ցած է գնում գետինը։
  • 22Եւ ես տեսայ որ նորանից աւելի լաւութիւն չ’կայ, որ մարդ ուրախանայ իր գործքովը, որովհետեւ նորա բաժինը դա է. որովհետեւ ո՞վ պիտի տանէ նորան որ տեսնէ, թէ իրանից յետոյ ինչ է լինելու։
← Ցանկ