ԺՈՂՈՎՈՂ5
  • 2Մի շտապիր լեզուովդ, եւ սիրտդ շուտով բան չ’արտասանէ Աստուծոյ առաջին, որովհետեւ Աստուած երկնքումն է եւ դու երկրի վերայ. Սորա համար թող խօսքերդ քիչ լինին։
  • 3Որովհետեւ երազը գալիս է զբաղմունքի շատութիւնից, եւ յիմարի ձայնը՝ շատախօսութիւնից։
  • 4Երբոր Աստուծուն ուխտ ես ուխտում, մի ուշացնիր նորան հատուցանելու. Որովհետեւ նա յիմարներին չէ հաճում. ինչ որ ուխտում ես կատարիր։
  • 5Լաւ է որ չ’ուխտես, քան թէ ուխտես եւ չ’կատարես։
  • 6Թող մի տար բերանիդ որ մարմնիդ մեղանչել տայ. Եւ Աստուծոյ պատգամաւորի առաջին մի ասիր թէ Սխալմունք եղաւ. Ի՞նչու համար Աստուած բարկանայ քո խօսքի համար, եւ քո ձեռքի գործերն աւերէ։
  • 7Որովհետեւ շատ երազներումը եւ շատ խօսքերումը շատ էլ ունայնութիւններ կան. Բայց դու վախեցիր Աստուածանից։
  • 8Եթէ մի աղքատի զրկանքը եւ արդարութեան ու իրաւունքի յափշտակուիլը տեսնես մի գաւառում, մի զարմանար այդ բանին. Որովհետեւ բարձրիցը մէկ աւելի բարձրը նայում է, եւ բարձրեր կան նորանց վերայ։
  • 9Եւ երկրի օգուտը ամեն բանում այն է, որ թագաւորը երկրին նուիրուած է՝՝։
  • 10Արծաթ սիրողը արծաթից չի կշտանալ, եւ ոչ էլ հարստութիւն սիրողը՝ եկամուտից. Սա էլ է ունայն։
  • 11Բարիքները շատանալիս՝ շատանում են նորա ուտողները, ուրեմն նորա տէրերի համար ի՞նչ շահ կայ բացի իրանց աչքովը տեսնելուց։
  • 12Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ։
  • 13Տեսայ որ մի վատ ցաւ կայ արեգակի տակին, այսինքն այն հարստութիւնը, որ պահվում է իր տիրոջ ձախորդութեան համար։
  • 14Եւ այն հարստութիւնը մի չար պատուհասով կ’կորչի. Եւ նա որդի է ծնել, բայց ձեռքին մի բան չ’կայ։
  • 15Ինչպէս որ նա ելաւ իր մօր որովայնիցը, մերկ էլ ետ կ’դառնայ, կ’գնայ ինչպէս եկել էր. Եւ մի բան վեր չի առնիլ իր աշխատանքիցը որ կարող էր տանել իր ձեռքին։
  • 16Սա էլ է մի վատ ցաւ, որ բոլորովին ինչպէս որ եկաւ այնպէս էլ գնալու է, եւ նորան ի՞նչ օգուտ կայ, որ աշխատեց քամիի համար։
  • 17Նա իր բոլոր օրերը խաւարումը կ’ուտէ, մեծ վիշտով եւ ցաւով եւ բարկութիւնով։
  • 18Ահա այս իմ տեսածը լաւ է, որ վայելուչ է ուտել եւ խմել եւ բարիք վայելել արեգակի տակին իր քաշած տանջանքովն Աստուծոյ իր տուած կեանքի քիչ օրերումը. որովհետեւ դա է նորա բաժինը։
  • 19Նաեւ ամեն մարդ, որին Աստուած տուել է հարստութիւն եւ կայք, եւ նորան իշխանութիւն է տալիս նորանից ուտելու եւ բաժինն առնելու. Եւ իր աշխատանքովն ուրախանալու. Սա Աստուծոյ պարգեւն է։
  • 20Որովհետեւ նա իր կեանքի օրերը շատ չէ յիշելու, որովհետեւ Աստուած պատասխանում է նորա սրտի ուրախութեամբը։
← Ցանկ