ԵՍԱՅԻԱ18
  • 1Ով թեւաւոր շառաչողների երկիր, որ Եթովպիայի գետերի այն կողմին է.
  • 3Ով աշխարհի բոլոր բնակիչները, երկրի բնակողները, երբոր դրօշակը բարձրանայ սարերի վերայ, նայեցէք, եւ երբոր փողը հնչուի ականջ դրէք։
  • 4Որովհետեւ Տէրն ինձ այսպէս է ասել. Ես հանգիստ եմ լինելու եւ նայելու եմ իմ բնակարանումը, ինչպէս պայծառ տաքութիւնը արեւի ժամանակին, եւ ցօղաբեր ամպը՝ հունձքի տաքումը։
  • 5Որովհետեւ հունձքից առաջ՝ ընձիւղը մեծանալիս, եւ աճելով ազոխ կ’դառնայ խաղողի ծաղիկը. Այն ժամանակ ճիւղերը կտրելու է յօտոցով, եւ ուռերը հեռացնելու եւ կոտրատելու է։
  • 6նորանք մէկտեղ պիտի թողուին սարերի գիշատիչ թռչուններին եւ երկրի գազաններին. Եւ գիշատիչ թռչուններն ամառը նորանց վերայ կ’անցնեն, եւ երկրի բոլոր գազանները նորա վերայ կ’ձմեռեն։
  • 7Այն ժամանակ ընծայ է բերուելու Զօրաց Տիրոջը երկայնահասակ եւ կոկուած ազգիցը, եւ սկզբիցը մինչեւ հիմա ահեղ ժողովրդիցը, հրաման ու հրաման տուող ու ոտնակոխ անող ազգիցը, որի երկիրը բաժին բաժին են անում գետերը՝ Զօրաց Տիրոջ անուան տեղը՝ Սիօնի սարը։
← Ցանկ