ԵՍԱՅԻԱ26
- 1Այն օրը այս երգն է երգուելու Յուդայի երկրումը. Մենք մի զօրաւոր քաղաք ունինք, նա փրկութիւնը դնում է իբրեւ պարիսպ ու պատնէշ։
- 2Բացէք դռները, որ մտնէ արդար եւ հաւատարմութիւն պահող ժողովուրդը։
- 3Հաստատ միտքը պահում ես խաղաղ խաղաղութիւնով, որովհետեւ քեզ է յուսացած։
- 4Յաւիտեան Տիրոջը յուսացէք, որովհետեւ Տէր Եհովան յաւիտենական վէմ է։
- 5Որովհետեւ նա խոնարհեցնում է բարձր բնակողներին, բարձր բերդը. Նա նորան ցածացնում է, ցած է քաշում նորան մինչեւ գետինը, նա նորան նկուն է անում մինչեւ փոշին։
- 6Ոտքը նորան պիտի կոխէ՝ աղքատի ոտքը՝ չքաւորների կոխելը։
- 7Արդարի ճանապարհը ուղիղ է. Դու ուղիղդ, հարթում ես արդարի շաւիղը։
- 8Հէնց քո դատաստանների ճանապարհին սպասել ենք քեզ, ով Տէր, քո անունին ու քո յիշատակին էր ցանկանում մեր հոգին։
- 9Հոգովս քեզ եմ փափաքում գիշերը, հէնց իմ ներսի հոգովը ես քեզ եմ բաղձանում. Որովհետեւ երբոր քո դատաստանները հասնում են երկրին, աշխարհի բնակիչները արդարութիւն են սովորում։
- 10Ամբարշտին ողորմութիւն է լինում, բայց նա արդարութիւն չէ սովորում, նա ուղղութեան երկրումը ծռութիւն է անում եւ չէ տեսնում Տիրոջ մեծափառութիւնը։
- 11Ով Տէր, նորանք քո ձեռքի բարձրութիւնը չեն տեսնում, կ’տեսնեն ամաչելով քո ժողովրդի վերայ ունեցած նախանձը, կրակն է սպառելու քո թշնամիներին։
- 12Ով Տէր, դու կ’հաստատես մեզ համար խաղաղութիւնը. Որովհետեւ մեր ամեն գործերն էլ դու գործեցիր մեզ համար։
- 13Ով Տէր մեր Աստուած, քեզանից ջոկ ուրիշ տէրեր տիրեցին մեզ վերայ, բայց միայն քեզանով պիտի յիշենք քո անունը։
- 14մեռածները չեն կենդանանալ, ուրուականները չեն կանգնիլ, այնպէս ես դու նորանց այցելել եւ փչացրել, եւ բնաջինջ ես արել նորանց բոլոր յիշատակը։
- 15Դու աւելացրիր այս ազգը, ով Տէր, դու աւելացրիր այս ազգը եւ փառաւորուեցար. Երկրի ամեն ծայրերը ընդարձակեցիր։
- 16Ով Տէր, նեղութեան մէջ քեզ որոնեցին, հառաչանք թափեցին դու նորանց խրատելիս։
- 17Ինչպէս որ յղին ծնելու մօտենալով երկունքի մէջ տանջվում եւ աղաղակում է, մենք էլ նոյնպէս ենք դառել քո առաջին, ով Տէր։
- 18Յղացանք, երկունք քաշեցինք, կարծես թէ քամի ծնեցինք, մենք փրկութիւն չ’գործեցինք երկրի համար, եւ աշխարհի բնակիչները չ’ընկան։
- 19Քո մեռելները պիտի կենդանանան, իմ մեռելների դիակները պիտի կանգնեն. վեր կացէք եւ ցնծացէք, ով հողի բնակիչներ, որովհետեւ լոյսերի ցօղ է քո ցօղը. Քո երկիրը դուրս պիտի գցէ ուրուականներին։
- 20Գնա, ով իմ ժողովուրդ, մտիր քո սենեակները, եւ գոցիր քո դռները ետեւիցդ. Ծածկուիր մի փոքրիկ վայրկեան, մինչեւ որ բարկութիւնն անցնէ։
- 21Որովհետեւ ահա Տէրը դուրս է գալիս իր տեղիցը, որ երկրի բնակիչներին այցելէ նորանց անօրէնութեան մասին, եւ երկիրը պիտի յայտնէ իր ընդունած արիւնները եւ պիտի չ’ծածկէ այլ եւս իր սպանուածներին։
