ԵՍԱՅԻԱ31
  • 1Վա՜յ նորանց, որ իջնում են Եգիպտոս օգնութեան համար, եւ ձիերի են ապաւինում եւ կառքերի վստահում, որ շատ են. Եւ ձիաւորների, որ խիստ զօրաւոր են. Եւ չեն ապաւինում Իսրայէլի Սուրբին, եւ Տիրոջը չեն խնդրում։
  • 2Բայց նա էլ իմաստուն է, եւ չարիք է բերում, եւ իր խօսքերը դէն չէ գցում. Եւ վեր է կենում չարերի տան վերայ եւ անօրէնութիւն գործողների օգնութեան դէմ։
  • 4Որովհետեւ այսպէս է ասում ինձ Տէրը. Ինչպէս մռնչում է առիւծը եւ կորիւնը՝ իր որսի համար, որի դէմ մէկտեղ կ’կանչուին հովիւների մի մեծ բազմութիւն, որ նա նորանց ձայնիցը չի զարհուրիլ, եւ նորանց աղմուկիցը չի ընկճուիլ. նոյնպէս էլ իջնելու է Զօրաց Տէրը պատերազմելու՝ Սիօն սարի եւ նորա բլուրի համար։
  • 5Թռթռացող թռչնիկների պէս ծածկելու է Զօրաց Տէրը Երուսաղէմին, պաշտպանելով եւ փրկելով, խնայելով, եւ ազատելով։
  • 6Ետ դարձէք դէպի նորան, որից Իսրայէլի որդիքը շատ խոր ապստամբուեցին։
  • 7Որովհետեւ այն օրը պիտի ամեն մարդ զզուի իր արծաթի կուռքիցը եւ իր ոսկի կուռքիցը, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար մեղք անելով։
  • 8Եւ վայր է ընկնելու Ասորեստանը ոչ թէ մարդի սրով, եւ մի սուր՝ որ մարդինը չէ՝ ուտելու է նորան. Եւ նա փախչելու է սուրի առաջիցը, եւ նորա երիտասարդները հարկատու են լինելու։
  • 9Նորա վէմը վախից պիտի անցնէ, եւ նորա իշխանները պիտի զարհուրեն դրօշակիցը, ասում է Տէրը, որի լոյսը Սիօնումն է, եւ որի հնոցը՝ Երուսաղէմումը։
← Ցանկ