ԵՍԱՅԻԱ31
  • 1Վա՜յ նորանց, որ իջնում են Եգիպտոս օգնութեան համար, եւ ձիերի են ապաւինում եւ կառքերի վստահում, որ շատ են. Եւ ձիաւորների, որ խիստ զօրաւոր են. Եւ չեն ապաւինում Իսրայէլի Սուրբին, եւ Տիրոջը չեն խնդրում։
  • 2Բայց նա էլ իմաստուն է, եւ չարիք է բերում, եւ իր խօսքերը դէն չէ գցում. Եւ վեր է կենում չարերի տան վերայ եւ անօրէնութիւն գործողների օգնութեան դէմ։
  • 3Եւ Եգիպտացիք մարդ են, եւ ոչ թէ Աստուած. Եւ նորանց ձիանքը մարմին են եւ ոչ թէ հոգի. Բայց Տէրը կ’մեկնէ իր ձեռքը, կ’սահէ օգնողը ու վայր կ’ընկնի օգնուողը, եւ ամենքը միասին կ’փչանան։
  • 5Թռթռացող թռչնիկների պէս ծածկելու է Զօրաց Տէրը Երուսաղէմին, պաշտպանելով եւ փրկելով, խնայելով, եւ ազատելով։
  • 6Ետ դարձէք դէպի նորան, որից Իսրայէլի որդիքը շատ խոր ապստամբուեցին։
  • 7Որովհետեւ այն օրը պիտի ամեն մարդ զզուի իր արծաթի կուռքիցը եւ իր ոսկի կուռքիցը, որոնք ձեր ձեռքերը շինեցին ձեզ համար մեղք անելով։
  • 8Եւ վայր է ընկնելու Ասորեստանը ոչ թէ մարդի սրով, եւ մի սուր՝ որ մարդինը չէ՝ ուտելու է նորան. Եւ նա փախչելու է սուրի առաջիցը, եւ նորա երիտասարդները հարկատու են լինելու։
  • 9Նորա վէմը վախից պիտի անցնէ, եւ նորա իշխանները պիտի զարհուրեն դրօշակիցը, ասում է Տէրը, որի լոյսը Սիօնումն է, եւ որի հնոցը՝ Երուսաղէմումը։
← Ցանկ