ԵՍԱՅԻԱ32
  • 1Ահա մի թագաւոր արդարութեամբ է թագաւորելու, եւ իշխանները իրաւունքով են իշխելու։
  • 2Եւ ամեն մէկը քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս պիտի լինի ծարաւուտ երկրում։
  • 3Եւ տեսնողների աչքերը պիտի չ’շլանան, եւ լսողների ականջները ուշադիր են լինելու։
  • 4Եւ վռազողների սիրտը կ’հասկանայ գիտենալ, եւ թոթովախօսների լեզուն կ’շտապէ պայծառ խօսել։
  • 5Այլ եւս չեն կոչիլ տխմարին ազնուաբարոյ, եւ նենգամիտին չեն ասիլ՝ Վսեմաշուք։
  • 6Որովհետեւ տխմարը տխմարութիւն կ’խօսի, եւ նորա սիրտը անօրէնութիւն կ’գործէ. Որ կեղծաւորութիւն անէ եւ Տիրոջ մասին ծռութիւններ խօսի, որ սովածի հոգին զրկէ հացից, եւ ծարաւի խմելիքը պակասեցնէ։
  • 7Եւ նենգամիտի հնարքները չար են, նա նենգութիւններ է մտածում, որ աղքատներին կորցնէ սուտ խօսքերով, թէեւ տնանկը իրաւունքով էլ խօսի։
  • 8Իսկ ազնուաբարոյ մարդը ազնիւ բաներ է խորհում. Եւ ազնիւ բաների վերայ կ’կանգնէ։
  • 9Ով վստահալից կանայք, վեր կացէք, ձայնս լսեցէք. Ով ապահով աղջկերք, իմ խօսքին ականջ դրէք։
  • 10Օրեր կան տարուայ համար, որ՝՝ պիտի դողաք, ով ապահովներ. Որ այգեկութը փչացել է, եւ հունձքի ժամանակ չէ գալու։
  • 11Ով վստահալիցներ, դողացէք, սարսեցէք, ով ապահովներ, հանուեցէք ու մերկացէք, մէջքերնիդ քուրձ կապեցէք։
  • 12Սգալով խփում են կուրծքերին ցանկալի արտերի, պտղաբեր որթի համար։
  • 14Որովհետեւ պալատը թողուած է, քաղաքի աղմուկը՝ ձգուած, Օփէլ ու աշտարակը յաւիտեան քարայրների տեղ պիտի լինեն ցիռերի զուարճութեան՝ խաշինքների արօտ լինելու համար։
  • 15Մինչեւ որ մեզ վերայ հոգի թափուի վերեւից, եւ անապատը պտղաբեր արտ դառնայ, եւ պտղաբեր արտը անտառ համարուի։
  • 16Եւ անապատումը կ’բնակուէ իրաւունքը, եւ արդարութիւնը պտղաբեր արտումը կ’նստի։
  • 17Եւ արդարութեան գործը կ’լինի խաղաղութիւն, եւ արդարութեան արդիւնքը հանգիստ ու ապահովութիւն յաւիտեան։
  • 18Եւ իմ ժողովուրդը կ’բնակուէ խաղաղաւէտ բնակարանում, եւ ապահով վրաններում եւ անդորր հանգչարաններում։
  • 19Բայց կարկուտ է իջնելու անտառի վերայ, եւ խիստ ցած ցածանալու է քաղաքը։
  • 20Երանի՜ ձեզ որ ցանում էք ամեն ջրերի մօտ, որ ազատ արձակում էք եզան եւ էշի ոտքերը։
← Ցանկ