ԵՍԱՅԻԱ33
  • 1Վա՜յ քեզ, ով կործանող, որ չ’կործանուեցար, եւ ով յափշտակող, որ քեզ չ’յափշտակեցին. երբոր վերջացնես կործանելը, պիտի կործանուիս, երբոր դադարես յափշտակելուց, քեզ պիտի յափշտակեն։
  • 2Ով Տէր, մեզ ողորմիր, քեզ ենք յուսացել. Նորանց բազուկը եղիր ամեն առաւօտ, նաեւ մեր փրկութիւնը՝ նեղութեան ժամանակին։
  • 3Աղմուկի ձայնից փախչում են ժողովուրդները, քո բարձրանալուցը ցրվում են ազգերը։
  • 4Եւ ձեր աւարը պիտի ժողովուի ինչպէս թրթուրն է ժողովում, եւ մարախի ոստնելու պէս ոստոստելու են նորա վերայ։
  • 5Տէրը բարձրացած է, որովհետեւ բարձրումն է բնակվում նա. Լցրել է Սիօնը իրաւունքով ու արդարութիւնով։
  • 6Եւ քո ժամանակների հաստատութիւնը կ’լինի փրկութեան առատութիւն, իմաստութիւն եւ գիտութիւն. Տիրոջ երկիւղը կ’լինի նորա գանձը։
  • 7Ահա նորանց քաջազունները աղաղակում են դրսումը, խաղաղութեան դեսպանները լաց են լինում դառնապէս։
  • 8Ամայացել են ճանապարհները. Դադարել է ճանապարհորդը. ուխտը քանդել է. Քաղաքները անարգել. Մարդիս բանի տեղ չէ համարում։
  • 9Տրտմած տխրած է երկիրը, ամաչած է Լիբանանը՝ թոռոմած, Սարօնը անապատի պէս է եղել, եւ Բասանն ու Կարմեղոսը տերեւաթափ են լինում։
  • 10Հիմա վեր եմ կենալու, ասում է Տէրը, հիմա բարձրանալու եմ. Հիմա վեր եմ բարձրանալու։
  • 11Յարդով էք յղացել, մղեղ էք ծնելու. Ձեր շունչը կրակ է դառնալու որ ձեզ ուտէ։
  • 12Եւ ժողովուրդները կիր այրուելու պէս պիտի դառնան, նորանք կտրուած փուշերի պէս կրակով պիտի այրուին։
  • 13Ով հեռաւորներ, լսեցէք ինչ որ արել եմ. Իմացէք, ով մօտաւորներ, իմ զօրութիւնը։
  • 14Սիօնում վախենում են մեղաւորները, դող է բռնել կեղծաւորներին, թէ մեզանից ո՞վ է կարող բնակուել լափող կրակում, մեզանից ո՞վ է կարող բնակուել յաւիտենական բոցերում։
  • 15Արդարութեամբ վարուողը եւ ուղղութիւն խօսողը, անիրաւութեան շահը մերժողը, կաշառք բռնելուց ձեռքը թափ տուողը, արիւնահեղութեան խօսքեր լսելուց իր ականջը խփողը, եւ չարութիւն տեսնելուց իր աչքերը խփողը։
  • 16Նա բարձրերումը պիտի բնակուէ, նորա բերդը վէմերի ամրութիւններն են. Նորա հացը տրվում է, նորա ջրերը ապահով են։
  • 17Քո աչքերը տեսնելու են թագաւորին իր գեղեցկութեան մէջ, տեսնելու են լայնութիւնների երկիրը։
  • 18Քո սիրտը վախերի վերայ է մտածելու թէ Ո՞ւր է դպիրը, ո՞ւր է կշռողը, ո՞ւր է աշտարակներ համարողը։
  • 19Այն խիստ ժողովրդին չես տեսնելու, այն ժողովրդին որ անծանօթ եւ անհասկանալի շրթունք ունէր, որ թոթովախօս ու անիմանալի լեզու ունէր։
  • 20Նայիր Սիօնին, մեր տօնախմբութեան քաղաքին. Քո աչքերը կ’տեսնեն Երուսաղէմը, իբրեւ ապահով բնակարան՝ անսասան վրան, որի ցիցերը յաւիտեան չեն շարժուիլ, եւ որի ամեն չուանները չեն կտրուիլ։
  • 22Որովհետեւ մեր դատաւորը Տէրն է, մեր օրէնսդիրը Տէրն է, մեր թագաւորը Տէրն է, նա է մեզ ազատողը։
  • 23Քո չուանները թուլացել են, իրանց կայմի խարիսխը պինդ չ’բռնեցին, առագաստ չ’բացին, այն ժամանակ մեծ աւար բաժանուեցաւ, մինչեւ անգամ կաղերն էլ կողոպուտ կողոպտեցին։
  • 24Եւ այնտեղի բնակիչը չէ ասելու թէ ես տկար եմ. այն ժողովուրդը որ բնակվում է այնտեղ՝ նորա անօրէնութիւնը թողուած է։
← Ցանկ