ԵՍԱՅԻԱ35
  • 1Անապատն ու չոր երկիրը կ’ուրախանան, եւ կ’ցնծայ ամային ու կ’ծաղկի շուշանի պէս։
  • 2Կ’բացուի, կ’ծաղկի եւ կ’ցնծայ ցնծալով եւ բարձրաձայն երգելով. Լիբանանի փառքը նորան կ’տրուի՝ Կարմեղոսի եւ Սարօնի վայելչութիւնը. Նորանք կ’տեսնեն Տիրոջ փառքը, մեր Աստուծոյ վայելչութիւնը։
  • 3Ուժովացրէք թուլացած ձեռքերը, եւ դողդոջուն ծունկերը զօրացրէք։
  • 4Ասեցէք թուլասիրտներին, Ուժովացէք, մի վախենաք, ահա ձեր Աստուածը գալիս է վրէժ առնելու, Աստուծոյ հատուցումով է գալիս նա եւ նա ձեզ փրկելու է։
  • 5Այն ժամանակ բացուելու են կոյրերի աչքերը, եւ խուլերի ականջները պիտի բացուին։
  • 6Այն ժամանակ լոք է տալու կաղը եղջերուի պէս. Եւ համրի լեզուն օրհներգելու է. Որովհետեւ անապատումը ջուրեր են բղխելու եւ ամայի տեղումը՝ առուներ։
  • 7Եւ խորշակահար երկիրը լճի պիտի փոխուի, եւ ծարաւուտը՝ ջրերի աղբիւրների. չագալի բնակուած բնակարանումը խոտ է բուսնում՝ եղէք եւ կնիւն։
  • 8Եւ այնտեղ պողոտայ եւ ճանապարհ է լինելու, եւ նորան սուրբ ճանապարհ է ասուելու. նորա վերայ պիղծը պիտի չ’անցնի. Նա նորանցն է. Ճանապարհը գնացողը եւ տկարամիտներն էլ չեն մոլորուիլ։
  • 9Այնտեղ առիւծ չի լինիլ եւ գիշատիչ գազան չի գալ նորա վերայ, եւ այնտեղ չի գտնուիլ. Եւ փրկուածները ման կ’գան։
  • 10Եւ Տիրոջ փրկուածները ետ պիտի դառնան, եւ գան Սիօն բարձրաձայն երգերով, եւ նորանց գլխին՝ յաւիտենական ուրախութիւն. Ուրախութեան ու ցնծութեան են հասնելու նորանք. Եւ տրտմութիւնն ու հեծութիւնը փախչելու է։
← Ցանկ