ԵՍԱՅԻԱ36
  • 1Եւ եղաւ որ Եզեկիա թագաւորի տասնեւչորսերորդ տարին վեր եկաւ Ասորեստանի Սենեքերիմ թագաւորը Յուդայի բոլոր պարսպաւոր քաղաքների վերայ եւ առաւ նորանց։
  • 2Եւ Ասորեստանի թագաւորը Ռաբսակին շատ զօրքով Լաքիսից Երուսաղէմ ուղարկեց Եզեկիա թագաւորի մօտ, եւ նա կանգնեց թափչի ագարակի ճանապարհին՝ վերի աւազանի ջրմուղի վերայ։
  • 3Եւ նորանց մօտ դուրս եկան Քեղկիայի որդի Եղիակիմը, պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը, եւ յիշատակաց դպիր Ասափի որդի Յովաքը։
  • 4Եւ Ռաբսակն ասեց նորանց. Ասեցէք Եզեկիային. Այսպէս է ասում մեծ թագաւորը՝ Ասորեստանի թագաւորը. Ի՞նչ է այդ յոյսը, որի վերայ դու ապաւինել ես։
  • 5Ես ասում եմ, թէ Միայն շրթունքի խօսքեր են դորանք՝ թէ Խորհուրդ ու զօրութիւն ունիմ պատերազմի համար. Հիմա ո՞ւմ ապաւինեցիր որ ինձանից ապստամբուեցիր։
  • 6Ահա դու ապաւինել ես այն ջախջախուած եղէգի ցուպին՝ Եգիպտոսին, որ եթէ մէկ մարդ նորա վերայ կռնէ, ձեռքը կ’մտնէ եւ նորան կ’ծակէ, այսպէս է Եգիպտոսի Փարաւօն թագաւորը բոլոր իրան ապաւինողների համար։
  • 8Արդ ուրեմն դաշինք դիր իմ տիրոջ՝ Ասորեստանի թագաւորի հետ. Եւ ես քեզ երկու հազար ձի տամ, եթէ դու կարող ես նորանց վերայ հեծնողներ դնել։
  • 9Ապա ի՞նչպէս ես կարող դէմ դնել իմ տիրոջ փոքրիկ ծառաներից մէկ կուսակալին, որ դու կառքերի եւ ձիերի համար Եգիպտոսին ես ապաւինում։
  • 10Եւ հիմա արդե՞օք ես առանց Եհովայի եմ եկել այս երկրի վերայ նորան աւերելու համար. Եհովան ինձ ասեց. Գնա այն երկրի վերայ եւ նորան աւերիր։
  • 11Եւ Եղիակիմն ու Սեբնան եւ Յովաքն ասեցին Ռաբսակին. Խնդրում ենք ծառաներիդ հետ Ասորերէն խօսիր, որովհետեւ մենք հասկանում ենք, եւ մեզ հետ Եբրայեցերէն մի խօսիր պարսպի վերայ եղող ժողովրդի ականջի առաջին։
  • 12Եւ Ռաբսակն ասեց. Մի՞թէ քո տիրոջ եւ քեզ մօտ է ուղարկել ինձ իմ տէրը այս խօսքերը խօսելու. Չէ՞ որ այս մարդկանց համար, որոնք պարսպի վերայ նստած են ձեզ հետ որ իրանց աղբն են ուտելու եւ իրանց մէզը խմելու։
  • 13Եւ Ռաբսակը կանգնեց եւ մեծ ձայնով աղաղակեց Եբրայեցերէն եւ ասեց. Լսեցէք մեծ թագաւորի՝ Ասորեստանի թագաւորի խօսքը.
  • 14Թագաւորը այսպէս է ասում. Եզեկիան ձեզ չ’խաբէ, որովհետեւ նա կարող չէ ձեզ ազատել։
  • 15Եւ Եզեկիան ձեզ Եհովային չ’յուսացնէ ասելով. Եհովան մեզ անպատճառ ազատելու է, եւ այս քաղաքը պիտի չ’տրուի Ասորեստանի թագաւորի ձեռքը։
  • 16Եզեկիային մի լսէք, որովհետեւ Ասորեստանի թագաւորը այսպէս է ասում. Ինձ հետ հաշտութիւն արէք, եւ դուրս եկէք ինձ մօտ, եւ ամեն մարդ իր որթիցը եւ ամեն մարդ իր թզենուցն ուտէ, եւ ամեն մարդ իր ջրհորի ջրիցը խմէ։
  • 17Մինչեւ որ ես գամ եւ ձեզ տանեմ ձեր երկրի պէս մի երկիր՝ ցորենի ու գինիի երկիր, հացի ու այգիների երկիր։
  • 18Մի գուցէ Եզեկիան ձեզ խաբէ ասելով թէ Եհովան մեզ ազատելու է։ Մի՞թէ փրկեցին այն ազգերի աստուածները՝ ամեն մէկն իր երկիրը Ասորեստանի թագաւորի ձեռքիցը։
  • 19Ո՞ւր են Եմաթի եւ Արփադի աստուածները. Ո՞ւր են Սեփարուիմի աստուածները, որ ազատէին Սամարիան իմ ձեռքից։
  • 20Ո՞րն է այս երկիրների բոլոր աստուածներիցը, որ ազատած լինեն իրանց երկիրը իմ ձեռքից, որ Եհովան էլ Երուսաղէմն ազատէր իմ ձեռքից։
  • 21Եւ նորանք լռեցին եւ պատասխան չ’տուին. Որովհետեւ թագաւորը հրաման էր արել ասելով. Նորան չ’պատասխանէք։
  • 22Եւ Քեղկիայի որդի Եղիակիմը պալատի վերակացուն եւ Սեբնա ատենադպիրը եւ Ասափի որդի Յովաքը յիշատակաց դպիրը գնացին իրանց հանդերձները պատառելով Եզեկիայի մօտ եւ նորան պատմեցին Ռաբսակի խօսքերը։
← Ցանկ