ԵՍԱՅԻԱ39
  • 1Այն ժամանակը Բաղադանի որդի Մարովդաք-բաղադանը՝ Բաբիլոնի թագաւորը՝ նամականիք եւ ընծայ ուղարկեց Եզեկիային, որ լսել էր թէ հիւանդ էր եւ առողջացել է։
  • 2Եւ Եզեկիան ուրախացաւ նորանց վերայ, եւ ցոյց տուաւ նորանց իր գանձերի տունը՝ արծաթը եւ ոսկին եւ խնկեղէնները եւ պատուական իւղը եւ իր զէնքերի բոլոր տունը եւ ամեն ինչ որ գտնվում էր նորա գանձարաններումը. Մէկ բան չ’կար որ Եզեկիան ցոյց տուած չ’լինէր նորանց իր տանը եւ իր բոլոր թագաւորութիւնումը։
  • 3Եւ Եսայիա մարգարէն եկաւ Եզեկիա թագաւորի մօտ եւ ասեց նորան. Ի՞նչ են ասում այս մարդիկը, եւ ո՞րտեղից են եկել քեզ մօտ։ Եւ Եզեկիան ասեց. Հեռու երկրից՝ Բաբիլոնից են եկել ինձ մօտ։
  • 5Եւ Եսայիան ասեց Եզեկիային. Լսիր Զօրաց Տիրոջ խօսքը։
  • 6Ահա օրեր կ’գան որ ամեն ինչ որ կայ քո տանը եւ ինչ որ գանձեցին քո հայրերը մինչեւ այսօր, պիտի տարուին Բաբիլոն. Մէկ բան պիտի չ’մնայ ասում է Տէրը։
  • 7Եւ քո որդիներիցը, որոնք քեզանից յառաջ կ’գան, որոնց դու կ’ծնես, կ’առնեն, եւ նորանք ներքինիներ կ’դառնան Բաբիլոնի թագաւորի պալատումը։
  • 8Եւ Եզեկիան Եսայիային ասեց. Տիրոջ խօսքը՝ որ դու ասեցիր, բարի է. Եւ ասեց. Որովհետեւ իմ օրերումը խաղաղութիւն եւ ապահովութիւն պիտի լինի։
← Ցանկ