ԵՍԱՅԻԱ41
  • 1Լռեցէք ինձ մօտ, ով կղզիներ, եւ ով ազգեր, նորոգուեցէք ոյժով, թող մօտենան, այն ժամանակ խօսեն. Միասին մօտ գանք դատաստանի։
  • 2Արդարին ո՞վ զարթեցրեց արեւելքից եւ կանչեց նորան դէպի իր շաւիղը։ Նա ազգերը գցում է նորա առաջը, եւ նա թագաւորներ է նուաճում՝ փոշիի պէս դնում նորա թուրի առաջին, եւ քշուած մղեղի պէս՝ նորա աղեղի առաջին։
  • 3Նա նորանց հալածում է, անցնում է խաղաղութիւնով, մի ճանապարհով, ուր որ նա առաջ չէր գնացած իր ոտքովը։
  • 4Ո՞վ գործեց եւ արաւ այս. Ազգերը ի սկզբանէ կանչողս՝ ես Եհովաս որ առաջինն եմ, եւ վերջինների հետ էլ ես եմ։
  • 5Կղզիները տեսան եւ վախեցան, երկրի ծայրերը դողացին, նորանք մօտեցան եւ եկան։
  • 6Նորանց ամեն մէկն օգնեց իր ընկերին, եւ իր եղբօրն ասեց. Զօրացիր։
  • 7Եւ քաջալերեց արուեստաւորը ոսկերչին, ուռ զարկողը սալին զարկողին՝ ասելով. Կպցնելու համար լաւ է դա, եւ նորան պնդացնում է բեւեռներով, որ չերերայ։
  • 8Եւ դու Իսրայէլ, իմ ծառայ, ով Յակոբ, որ քեզ ընտրել եմ, իմ սիրելիի՝ Աբրահամի սերունդը.
  • 9Որ քեզ առի երկրի ծայրերիցը, եւ քեզ կանչեցի նորա եզերքներիցը, եւ քեզ ասեցի. Դու իմ ծառան ես. Ես քեզ ընտրել եմ, եւ քեզ չեմ մերժել։
  • 10Մի վախենար, որովհետեւ ես քեզ հետ եմ, մի վեհերիր, որովհետեւ ես քո Աստուածն եմ. Ես զօրացրել եմ քեզ, նաեւ օգնել եմ քեզ. Նաեւ քեզ հաստատել եմ իմ արդարութեան աջովը։
  • 11Ահա պիտի ամաչեն եւ ամօթահար լինեն բոլոր քեզ դէմ բորբոքուողները. Ոչնչի պէս պիտի դառնան եւ փչանան քեզ հետ վիճող մարդիկը։
  • 12Դու նորանց կ’որոնես, բայց չես գտնիլ՝ այն քեզ հետ կռիւ անող մարդկանցը. Ոչնչի պէս պիտի դառնան եւ չիք լինեն քեզ հետ պատերազմող մարդիկը։
  • 13Որովհետեւ ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը. Որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ։
  • 14Մի վախենար, ով որդ Յակոբ, ով Իսրայէլի խմբիկը, Ես քեզ օգնելու եմ, ասում է Եհովան, եւ քեզ Փրկողը Իսրայէլի Սուրբն է։
  • 15Ահա ես քեզ մի սուր, նոր, ատամնաւոր կամնասայլ եմ շինել. Սարերը պիտի ոտնահար անես եւ փշրես, եւ բլուրները մղեղի պէս անես։
  • 17Աղքատներն ու տնանկները ջուր են որոնում, եւ չ’կայ, նորանց լեզուն ծարաւից չորացել է. Ես Եհովաս նորանց պատասխան եմ տալու, Իսրայէլի Աստուածս նորանց չեմ ձգիլ։
  • 18Բլուրների գագաթների վերայ գետեր պիտի բանամ, եւ հովիտների մէջ՝ աղբիւրներ. անապատը պիտի ջրի լիճի դարձնեմ, եւ չոր երկիրը՝ ջուր բղխելու տեղեր։
  • 19Անապատումը եղեւին պիտի դնեմ, ստիմ, մրտենի եւ իւղենի ծառ. Ամայի տեղում պիտի տնկեմ մայր, սօսի ու տօսախ մէկտեղ։
  • 20Որպէս զի տեսնեն եւ իմանան, եւ մտաբերեն ու հասկանան միասին, թէ Տիրոջ ձեռքն արաւ այս բանը, եւ Իսրայէլի Սուրբն ստեղծեց դորան։
  • 21Մօտ բերէք ձեր դատը, ասում է Տէրը, յառաջ բերէք ձեր զօրաւոր փաստերը, ասում է Յակոբի Թագաւորը։
  • 22Թող յառաջ գան եւ մեզ իմացնեն, թէ ինչ պիտի պատահի. Սկիզբը ի՞նչ է՝ ասեցէք, որ ուշադիր լինենք եւ իմանանք վերջը, կամ թէ ապագայ բաները մեզ լուր տուէք։
  • 23Իմացրէք ետեւից եկող բաները, եւ մենք էլ կ’իմանանք, թէ աստուած էք դուք. Հէնց մէկ բարի կամ մէկ չար բան գործեցէք, որ հիանանք ու զարմանանք միասին։
  • 24Տեսէք, դուք ոչնչից էք, եւ ձեր գործքը ոչնչիցն է. Գարշելի է ով որ ձեզ ընտրէ։
  • 25Ես վեր եմ կացրել հիւսիսի կողմիցը, եւ նա գալիս է. Արեւելքիցը պիտի կանչէ իմ անունը. Եւ նա կոխ է տալիս կուսակալներին ցեխի պէս. Եւ բրուտի պէս որ կոխ է տալիս կաւը։
  • 26Ո՞վ պատմեց սկզբիցը, որ իմանանք, եւ առաջուց, որ ասենք՝ Ճշմարիտ է. Ոչ իմացնող կայ. Ոչ լուր տուող կայ, եւ ոչ ձեր խօսքերին լսող կայ։
  • 27Առաջ ես ասեցի Սիօնին. Ահա, ահա նորանք եւ Երուսաղէմին աւետաբերներ տուի։
  • 28Եւ նայեցի, ու մարդ չ’կար, եւ սորանցից մի խորհուրդ տուող չ’կար, որոնց ես հարցնէի, եւ նորանք ինձ պատասխան տային։
  • 29Ահա նորանք ամենքը սնոտի են, նորանց գործերը փուչ են. Քամի են՝ դարտակ են նորանց ձուլածոյ կուռքերը։
← Ցանկ