ԵՍԱՅԻԱ42
  • 1Ահա իմ ծառան, որին ես հաստատել եմ, իմ ընտրածը, որին հաւանել է իմ հոգին. Ես իմ հոգին դրել եմ նորա վերայ, նա իրաւունքը պիտի հանէ ազգերի համար։
  • 2Նա չի աղաղակիլ, եւ ձայն չի բարձրացնիլ, եւ իր ձայնը լսել չի տալ դուրսումը։
  • 3Ջախջախած եղէգը չի փշրիլ, եւ առկայծեալ պատրոյգը չի հանգցնիլ, իրաւունքը պիտի դուրս բերէ ճշմարտութեամբ։
  • 4Նա չի տկարանալ եւ չի թուլանալ. Մինչեւ որ հաստատէ իրաւունքը երկրի վերայ. Եւ կղզիները սպասում են նորա օրէնքին։
  • 5Այսպէս է ասում Տէր Աստուածը, որ ստեղծեց երկինքը եւ նորան տարածեց. որ ընդարձակեց երկիրը եւ նորանում բուսածը, որ շունչ է տալիս նորա վերայ եղող ժողովրդին, եւ հոգի՝ նորա վերայ գնացողներին։
  • 6Ես՝ Տէրս կանչել եմ քեզ արդարութեամբ, եւ բռնում եմ քո ձեռքը եւ քեզ պաշտպանում, եւ քեզ պիտի ժողովրդի ուխտ շինեմ եւ՝ ազգերի լոյս.
  • 7Կոյրերի աչքերը բանալու, բանտարկեալներին բանտից հանելու, եւ կապանքի տնից՝ խաւարի տանը նստողներին։
  • 8Ես եմ Եհովան, սա է իմ անունը. Եւ ես իմ պատիւը ուրիշին չեմ տալ. Եւ ոչ իմ փառքը՝ կուռքերին։
  • 9Առաջի բաները ահա կատարուել են. Եւ նորերը ես եմ պատմում. Նորանդ դեռ չ’բղխած՝ ձեզ իմացնում եմ։
  • 10Տիրոջը նոր երգ երգեցէք, նորա գովութիւնը երկրի ծայրերից, ով ծովը իջնողներ եւ նորան լցնողներ, ով կղզիներ եւ նորանց բնակիչները։
  • 11Ձայները բարձրացնեն անապատը եւ նորա քաղաքները, այն գիւղօրայքը ուր որ բնակվում է Կեդարը. Բարձրաձայն աղաղակեն Վիմաքաղաքի բնակիչները, սարերի գագաթիցը ցնծան։
  • 12Պատիւ մատուցանեն Տիրոջը, եւ նորա փառքը պատմեն կղզիներումը։
  • 14Ես վաղուց է լռել եմ, հանդարտ էի եւ ինձ զսպել էի. Բայց հիմա ծննդականի պէս պիտի գոռամ, շունչ պիտի առնեմ եւ շնչեմ էլ։
  • 15Աւերակ պիտի անեմ սարերն ու բլուրները, եւ նորանց բոլոր խոտը պիտի չորացնեմ, եւ գետերը կղզիների պէս ցամաք պիտի շինեմ. Եւ լիճերը պիտի ցամաքեցնեմ։
  • 16Եւ կոյրերին պիտի ման ածեմ իրանց չ’գիտեցած ճանապարհովը, նորանց չ’գիտեցած շաւիղներովն առաջնորդելու եմ նորանց. Նորանց առաջին խաւարը լոյսի եմ դարձնելու, դարուփոսերը՝ հաւասարի, այս բաները պիտի անեմ սորանց, եւ նորանց պիտի չ’ձգեմ։
  • 17Ետ պիտի քաշուին եւ մեծապէս ամաչեն կուռքի յուսացողները. Որ ասում են ձուլածոյին՝ Դուք մեր աստուածներն էք։
  • 18Ով խուլեր, լսեցէք. Եւ ով կոյրեր, նայեցէք որ տեսնէք։
  • 19Ո՞վ է կոյր՝ բացի իմ ծառան, եւ խուլ՝ իմ ուղարկած դեսպանի պէս. Ո՞վ է կոյր՝ նուիրեալին պէս. Եւ կոյր՝ Տիրոջ ծառային պէս։
  • 20Շատ բաներ ես տեսել, բայց բան չես պահել. Ականջները բաց են, բայց չէ լսում։
  • 21Տէրը հաւանեց նորան իր արդարութեան համար, օրէնքը մեծացրեց եւ փառաւորեց։
  • 22Բայց նա յափշտակուած եւ կողոպտուած ժողովուրդ է, նորանք ամենքը որոգայթի մէջ են ընկած փոսերում, եւ կալանաց տան մէջ թագնուած են. Նորանք յափշտակուեցան, եւ ազատող չ’կայ, կողոպուտ եղան եւ ասող չ’կայ թէ Ետ տուր։
  • 23Ձեզանում ո՞վ կայ, որ սորան ականջ դնէ, ուշադիր լինի եւ լսէ յետագայի համար։
  • 24Ո՞վ մատնեց Յակոբին յափշտակուելու, եւ Իսրայէլին՝ կողոպտիչներին. Չէ՞ որ Եհովան, նա՝ որի դէմ մեղանչեցինք, եւ չ’կամեցան նորա ճանապարհներովը գնալ, եւ որի օրէնքը չ’լսեցին։
  • 25Եւ նա թափեց նորա վերայ իր բարկութեան բորբոքումը եւ պատերազմի ուժգնութիւնը. Եւ ամեն կողմից նորան վառեց, բայց նա չ’իմացաւ. Եւ նորան այրեց, բայց նա իր ուշքը չ’դարձրեց։
← Ցանկ