ԵՍԱՅԻԱ46
- 1Բէլը խոնարհուեցաւ, Նեբովը խորտակուեցաւ, նորանց կուռքերը գազաններին ու անասուններինն են. Ձեր կրածները բեռներ են դառել, ծանրոցք՝ վաստակածների համար։
- 2Խորտակուել խոնարհուել են միասին, չ’կարողացան ծանրոցն ազատել, իրանք էլ գերի գնացին։
- 3Ինձ լսեցէք, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր մնացորդը, որ բեռնուած էիք մօր արգանդից ի վեր, եւ տարվում էք որովայնից հետէ։
- 4Եւ մինչեւ ծերանալն էլ ես եմ, եւ մինչեւ ալեւորութիւնը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ, եւ ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ։
- 5Ո՞ւմ էք նմանեցնում ինձ եւ հաւասարեցնում, եւ ինձ նմա՞ն անում, որ նման լինենք։
- 6Ոսկին թափում են քսակիցը, եւ արծաթը կշռով կշռում, վարձում են ոսկերիչ, որ նորան աստուած շինէ, յետոյ պաշտում եւ երկրպագում էլ են։
- 7Նորան կրում են ուսի վերայ եւ բեռնում, եւ պնդացնում են իր տեղը, եւ նա կանգնում է, իր տեղիցը չէ շարժում. Նորան աղաղակում էլ է, բայց նա չէ պատասխանում. Նորա նեղութիւնիցը նորան չէ ազատում։
- 8Յիշեցէք այս, եւ արիացէք, ձեր միտքը բերէք, ով յանցաւորներ։
- 9Յիշեցէք առաջինները ’ի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. Եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ.
- 10Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. Որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը.
- 11Որ կանչում եմ արեւելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից իմ խորհրդի մարդին. Ես խօսել եմ, կատարելու էլ եմ, ես որոշել եմ, անելու էլ եմ։
- 12Ինձ լսեցէք, ով խստասիրտներ, որ հեռացած էք արդարութիւնիցը.
- 13Ես մօտեցրել եմ իմ արդարութիւնը, նա չէ հեռանալու, եւ իմ փրկութիւնը չէ ուշանալու. Եւ Սիօնի մէջ փրկութիւն եմ տալու Իսրայէլի համար, որ իմ փառքն է։
