ԵՍԱՅԻԱ46
  • 1Բէլը խոնարհուեցաւ, Նեբովը խորտակուեցաւ, նորանց կուռքերը գազաններին ու անասուններինն են. Ձեր կրածները բեռներ են դառել, ծանրոցք՝ վաստակածների համար։
  • 2Խորտակուել խոնարհուել են միասին, չ’կարողացան ծանրոցն ազատել, իրանք էլ գերի գնացին։
  • 3Ինձ լսեցէք, ով Յակոբի տուն, եւ Իսրայէլի տան բոլոր մնացորդը, որ բեռնուած էիք մօր արգանդից ի վեր, եւ տարվում էք որովայնից հետէ։
  • 4Եւ մինչեւ ծերանալն էլ ես եմ, եւ մինչեւ ալեւորութիւնը պիտի կրեմ ձեզ, ես ստեղծեցի եւ ես պիտի կրեմ, եւ ես պիտի վեր առնեմ եւ ազատեմ։
  • 5Ո՞ւմ էք նմանեցնում ինձ եւ հաւասարեցնում, եւ ինձ նմա՞ն անում, որ նման լինենք։
  • 6Ոսկին թափում են քսակիցը, եւ արծաթը կշռով կշռում, վարձում են ոսկերիչ, որ նորան աստուած շինէ, յետոյ պաշտում եւ երկրպագում էլ են։
  • 8Յիշեցէք այս, եւ արիացէք, ձեր միտքը բերէք, ով յանցաւորներ։
  • 9Յիշեցէք առաջինները ’ի յաւիտենից, որովհետեւ ես եմ Աստուած, եւ ուրիշը չ’կայ աստուած. Եւ ինձ պէս մի ջոկը չ’կայ.
  • 10Որ պատմում եմ առաջուց վերջինը, եւ վաղուց՝ այն որ չէ եղած. Որ ասում եմ, թէ իմ խորհուրդը պիտի հաստատուի, եւ անում եմ իմ բոլոր ուզածը.
  • 11Որ կանչում եմ արեւելքից գիշատիչ թռչունը հեռու երկրից իմ խորհրդի մարդին. Ես խօսել եմ, կատարելու էլ եմ, ես որոշել եմ, անելու էլ եմ։
  • 12Ինձ լսեցէք, ով խստասիրտներ, որ հեռացած էք արդարութիւնիցը.
  • 13Ես մօտեցրել եմ իմ արդարութիւնը, նա չէ հեռանալու, եւ իմ փրկութիւնը չէ ուշանալու. Եւ Սիօնի մէջ փրկութիւն եմ տալու Իսրայէլի համար, որ իմ փառքն է։
← Ցանկ