ԵՍԱՅԻԱ47
  • 1Իջիր ու նստիր հողի վերայ, ով Բաբիլոնի կոյս աղջիկ, տափին նստիր առանց աթոռի, ով Քաղդէացիների աղջիկ, որովհետեւ այլ եւս քեզ քնքուշ եւ փափուկ չեն կոչելու։
  • 2Առ երկանքը եւ ալիւր աղա, լաչակդ բաց, քղանցքդ վեր բարձրացրու, սրունքդ բաց արա, անցիր գետերով։
  • 3Պիտի բացուի քո մերկութիւնը, պիտի երեւայ քո նախատինքը. վրէժ պիտի առնեմ, եւ չեմ խնայելու մարդի։
  • 4Մեր Փրկչի անունը Զօրաց Տէր է, Իսրայէլի Սուրբը։
  • 5Լուռ նստիր եւ մտիր խաւարի մէջ, ով Քաղդէացիների աղջիկ. որովհետեւ այլ եւս քեզ թագաւորութիւնների տիկին չեն կոչելու։
  • 6Ես բարկացած էի իմ ժողովրդի վերայ, պղծեցի իմ ժառանգութիւնը, եւ նորանց յանձնեցի քո ձեռքը. Դու նորանց գթութիւն չ’արիր, ծերի վերայ շատ ծանրացրիր քո լուծը։
  • 7Եւ ասեցիր՝ Ես յաւիտեան տիկին պիտի լինեմ. Այնպէս որ այս միտք չ’արիր, սորա վախճանը չ’յիշեցիր։
  • 9Բայց քեզ վերայ գալու են այս երկուսը յանկարծ մէկ օրուայ մէջ՝ անզաւակութիւն եւ որբեւայրութիւն. Սորանք բոլորը գալու են քեզ վերայ քո շատ դիւթութիւնների պատճառով, եւ քո խիստ շատացած կախարդութիւնների համար։
  • 10Եւ դու ապաւինեցիր քո չարութեանը, ասեցիր՝ Ինձ տեսնող չ’կայ, քո իմաստութիւնը եւ քո գիտութիւնն են քեզ մոլորեցնողը. բայց դու ասում ես քո սրտումը. Ես եմ, եւ ինձանից ջոկ մէկը չ’կայ։
  • 11Եւ քեզ վերայ չարիք է գալիս, որ չես հասկանալու դիւթել. Եւ քեզ վերայ մի թշուառութիւն է ընկնելու, որ չես կարողանալու քաւել. Եւ քեզ վերայ յանկարծ մի աւերում է գալու առանց քո գիտենալու։
  • 12Մէկ կանգնիր քո կախարդութիւններովը եւ քո շատ դիւթութիւններովը, որոնցով վաստակել ես քո մանկութիւնից ի վեր. Գուցէ կարողանաս օգուտ բերել, գուցէ վախեցնես։
  • 13Դու ձանձրացել ես քո խորհուրդների շատութիւնովը, թող մէկ կանգնեն եւ քեզ փրկեն երկինքը զննողները, աստեղագէտները, նոր լուսինով գուշակողները այն բանիցը, որ գալու է քեզ վերայ։
  • 14Ահա նորանք մղեղի պէս են դառել. Կրակը պիտի այրէ նորանց, իրանց հոգին չեն ազատելու բոցի ձեռքիցը, մի կայծ չէ լինելու տաքանալու համար, կամ մի կրակ՝ առաջին նստելու համար։
  • 15Այսպէս պէտք է լինեն քեզ համար նորանք, որոնցով դու վաստակել ես, նորանք՝ որոնց հետ դու վաճառականութիւն արիր քո մանկութիւնից ի վեր. Իւրաքանչիւրն իր ճանապարհովը մոլորուեցաւ գնաց, քեզ ազատող չ’կայ։
← Ցանկ