ԵՍԱՅԻԱ48
  • 2Որովհետեւ նորանք սուրբ քաղաքիցն են կոչվում, եւ Իսրայէլի Աստուծոյ վերայ են կռնում, որի անունը Զօրաց Տէր է։
  • 3Առաջի բաները վաղուց եմ իմացրել, եւ իմ բերանիցը դուրս եկան, եւ ես նորանց իմացրի. Ես յանկարծ կատարեցի, եւ նորանք եղան։
  • 4Որովհետեւ գիտէի, որ դու պինդ ես, եւ քո շլինքը երկաթի ջիղերից է, եւ քո ճակատը պղնձից է.
  • 5Նորա համար վաղուց քեզ պատմեցի, եւ գալուց առաջ քեզ լուր տուի, մի գուցէ ասես՝ Իմ արձանս արաւ սորանց. Եւ իմ քանդակած ու ձուլած կուռքս է հրամայել այն։
  • 6Դու լսեցիր, մտիկ արա ամենին. Եւ դուք չէ՞իք խոստովանելու. Քեզ այսուհետեւ նորանոր բաներ եմ լուր տալու եւ ծածուկ բաներ, որոնք դու չ’գիտէիր։
  • 7Հիմա են նորանք ստեղծագործուել եւ ոչ թէ վաղուց, եւ այս օրից առաջ դու նորանց չես լսել, որպէս զի չ’ասես թէ Ահա ես գիտէի նորանց։
  • 8Դու ոչ լսել ես, եւ ոչ էլ գիտէիր, եւ ոչ էլ ականջդ բաց էր վաղուց. Որովհետեւ ես գիտէի, որ դու խիստ նենգաւոր ես, եւ որովայնիցը քեզ ապստամբ են կոչում։
  • 9Իմ անուան համար ուշացնում եմ իմ բարկութիւնը, եւ իմ փառքի համար ինձ պիտի ետ պահեմ քեզ դէմ, որպէս զի քեզ չ’փչացնեմ։
  • 10Ահա ես քեզ մաքրեցի, եւ ոչ թէ արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղութեան հալոցում։
  • 11Իմ պատճառով, իմ պատճառով պիտի անեմ, որովհետեւ ի՜նչպէս պղծվում է իմ անունը. Եւ ես իմ փառքը ուրիշին չեմ տալ։
  • 12Լսիր ինձ, ով Յակոբ եւ իմ կանչած Իսրայէլ, ես նոյնն եմ, ես առաջինն եմ, հէնց վերջինն էլ ես եմ։
  • 13Հէնց իմ ձեռքն է հիմնել երկիրը, եւ իմ աջ ձեռքը տարածել երկինքը. ես նորանց կանչելիս, մէկտեղ կ’կանգնեն.
  • 14Ամենքդ ժողովուեցէք ու լսեցէք. Նորանցից ո՞րն է իմացրել այս բանը. Եհովայի սիրածը պիտի կատարէ նորա կամքը Բաբիլոնում, եւ նորա բազուկը Քաղդէացիների վերայ։
  • 15Ես՝ ես եմ խօսել, եւ նորան կանչել էլ, ես նորան բերել եմ, եւ նորա ճանապարհը պիտի յաջողուի։
  • 16Մօտեցէք ինձ, լսեցէք այս բանը. Ես ծածուկ չեմ խօսել առաջուց. Սա լինելու ժամանակից ’ի վեր ես այնտեղ եմ, եւ հիմա Եհովայ Տէրն է ինձ ուղարկել, եւ նորա հոգին։
  • 17Այսպէս է ասում Տէրը, քո Փրկիչը Իսրայէլի Սուրբը. Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։
  • 18Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս.
  • 19Եւ աւազի նման կ’լինէր քո սերունդը, եւ քո երանքի զաւակունքը՝ նորա խիճին չափ, նորա անունը իմ առաջից չէր կտրուիլ եւ չէր փչանալ։
  • 20Դուրս եկէք Բաբիլոնից, փախէք Քաղդէացիներիցը, ցնծալի ձայնով պատմեցէք հրատակարեցէք այս, հռչակեցէք այս մինչեւ երկրի ծայրը. Ասեցէք, Եհովան փրկել է իր ծառայ Յակոբին։
  • 21Եւ նորանք չ’ծարաւեցին՝ նա նորանց անապատներում ման ածելիս, ջուրը վէմիցը հոսեցրեց նորանց համար, եւ պատառեց վէմը, եւ ջուրերը բղխեցին։
  • 22Խաղաղութիւն չ’ունին ամբարիշտները, ասում է Տէրը։
← Ցանկ