ԵՍԱՅԻԱ50
  • 1Այսպէս է ասում Տէրը. Ո՞ւր է ձեր մօր ապահարզանի թուղթը, որով ես նորան արձակել եմ. Կամ նա ո՞րն է իմ պարտատէրներիցը, որին ծախել եմ ձեզ. Ահա դուք ձեր անօրէնութիւնների համար էք ծախուել, եւ ձեր մայրը ձեր յանցանքների համար է արձակուել։
  • 2Ի՞նչու համար ես եկայ, մարդ չ’կար. ես որ կանչեցի, պատասխանող չ’կար, մի՞թէ իմ ձեռքը խիստ շատ կարճացել էր, որ չ’կարողանայի փրկել, եւ կամ թէ ես զօրութիւն չ’ունէի՞ ազատելու. Ահա ես իմ սաստելովը ցամաքեցնում եմ ծովը, գետերը անապատ եմ դարձնում, հոտում են նորանց ձուկերը ջուր չ’լինելուց եւ մեռնում են ծարաւից։
  • 4Տէր Եհովան ինձ ուսումնավարժ լեզու է տուել, որ գիտենամ վաստակածին օգնել խօսքով. Նա զարթեցնում է ամեն առաւօտ՝ զարթեցնում է իմ ականջը որ լսեմ աշակերտների պէս։
  • 5Տէր Եհովան բացել է իմ ականջը, եւ ես չ’հակառակեցի՝ ետ չ’դարձայ։
  • 6Իմ թիկունքը տուի հարուածողներին եւ իմ ծնօտները՝ կռփողներին. Իմ երեսը չ’ծածկեցի նախատինքիցը եւ թուքիցը.
  • 7Սակայն Տէր Եհովան օգնում է ինձ. Նորա համար ամօթապարտ չեմ լինիլ, նորա համար իմ երեսը գայլախազի պէս շինեցի, եւ գիտեմ որ պիտի չ’ամաչեմ։
  • 8Ինձ արդարացնողը մօտ է. Ո՞վ է ինձ հետ վիճում. Միասին կանգնենք. Ո՞վ է իմ դատախազը. Թող մօտենայ ինձ։
  • 9Ահա Տէր Եհովան օգնում է ինձ, ո՞վ է որ ինձ յանցաւոր հանէ. Ահա նորանք ամենքը շորի պէս պիտի մաշուին, ցեցը պիտի ուտէ նորանց։
  • 10Ո՞վ կայ ձեզանում Տէրիցը վախեցող, նորա ծառայի ձայնին լսող, որ գնում է խաւարումը եւ ճառագայթ չ’ունի. Թող նա ապաւինի Տիրոջ անուանը, եւ իրան գցէ իր Աստուծոյ վերայ։
  • 11Ահա դուք ամենքդ, որ կրակ էք վառում, եւ կայծերով շրջապատվում, գնացէք ձեր կրակի վառուածքի մէջ, եւ ձեր կրակ տուած կայծերի մէջ։ Սա իմ ձեռքիցն եղաւ ձեզ համար, դուք ցաւով պիտի պառկէք։
← Ցանկ