ԵՍԱՅԻԱ53
  • 1Ո՞վ հաւատաց մեր լուրին, եւ Տիրոջ բազուկը ո՞ւմ յայտնուեցաւ։
  • 2Որովհետեւ նա մատաղատունկի պէս դուրս եկաւ նորա առաջին, եւ արմատի պէս՝ ծարաւուտ երկրից. ոչ կերպարանք ունէր, ոչ էլ վայելչութիւն, եւ մենք տեսանք նորան, եւ մի տեսք չ’կար, որ նորան ախորժէինք։
  • 3Նա անարգուած եւ մարդկանց երեսից ընկած, հարուածների տէր եւ ցաւի տեղեակ եղաւ, եւ մի այնպիսի, որից պէտք է երես ծածկել. Անարգուած էր, եւ մենք նորան ոչինչ էինք համարում։
  • 4Յիրաւի՜ նա մեր ցաւերը վեր առաւ, եւ մեր վիշտերը բեռնեց իր վերայ, բայց մենք նորան պատուհարուած էինք համարում, Աստուածանից զարկուած եւ նկուն եղած։
  • 5Բայց նա մեր մեղքերի համար վիրաւորուեցաւ, եւ մեր անօրէնութիւնների համար հարուածուեցաւ, մեր խաղաղութեան պատիժը նորա վերայ եղաւ, եւ նորա վէրքերովը մենք բժշկուեցանք։
  • 6Մենք ամենքս ոչխարների պէս մոլորուեցանք, իւրաքանչիւրն իր ճանապարհին դառաւ. Եւ Տէրը նորա վերայ դրաւ մեր ամենի մեղքը։
  • 7Նա անիրաւութիւն կրեց եւ չարչարուեցաւ, բայց իր բերանը չ’բացաւ, ինչպէս մի ոչխար որ մորթուելու է տարվում, եւ ինչպէս մի մունջ մաքի իր խուզողների առաջին, այնպէս իր բերանը չ’բացաւ։
  • 8Կալանքից եւ դատապարտութիւնից վեր առնուեցաւ եւ նորա ազգատոհմը ո՞վ կարող է պատմել. Որովհետեւ նա կտրուեցաւ կենդանիների երկրիցը. Իմ ժողովրդի մեղքի համար նա զարկուեցաւ։
  • 9Եւ ամբարիշտների հետ որոշուեցաւ նորա գերեզմանը, բայց հարուստի հետ եղաւ նա մեռած ժամանակը. Ըստ որում նա զրկողութիւն չէր արել, եւ խաբէութիւն չ’կար նորա բերանումը։
  • 10Բայց Տէրը հաճեց նորան զարկել՝ ցաւեցնել. Երբոր նորա հոգին մեղքի զոհն արաւ, նա պիտի սերունդ տեսնէ, եւ օրերը երկարացնէ. Եւ Տիրոջ հաճութիւնը պիտի յաջողուէ նորա ձեռքովը։
  • 11Իր անձի աշխատութեան պտուղը պիտի տեսնէ եւ կշտանայ. իր գիտութեամբը պիտի արդարացնէ իմ արդար ծառան շատերին, որովհետեւ նորանց անօրէնութիւնը ինքը կրեց։
← Ցանկ