ԵՍԱՅԻԱ54
  • 1Ցնծա, ով ամուլ, որ չէիր ծնում, բարձրաձայն աղաղակելով ցնծա եւ աղաղակիր, ով երկունք չ’քաշող, որովհետեւ երեսից ձգուածի որդիքը շատ են արամբիի որդկանցիցը, ասում է Տէրը։
  • 2Լայնացրու քո վրանի տեղը, եւ թող քո բնակարանի վարագոյրները տարածեն. Մի խնայիր, երկարացրու չուաններդ, եւ ցիցերդ պնդացրու։
  • 3Որովհետեւ դու պիտի աջ ու ձախ տարածուիս, եւ քո սերունդը պիտի ժառանգէ ազգերին, եւ աւերակացած քաղաքները շէնացնելու են։
  • 4Մի վախենար որովհետեւ պիտի չ’ամաչես, եւ մի պատկառիր, որովհետեւ պիտի չ’նախատուիս. Որովհետեւ քո մանկութեան ամօթը պիտի մոռանաս, եւ քո որբեւայրութեան նախատինքը այլ եւս պիտի չ’յիշես։
  • 5Որովհետեւ քո այրը քեզ Ստեղծողն է, Զօրաց Եհովայ է նորա անունը, եւ քո Փրկիչը Իսրայէլի Սուրբն է, նա կոչվում է բոլոր երկրի Աստուած։
  • 6Որովհետեւ Տէրը քեզ մի երեսից ձգուած եւ հոգով վշտացած կնոջ պէս կանչեց, եւ մի երիտասարդ կնոջ պէս, որ մերժուած է, ասում է քո Աստուածը։
  • 7Մի փոքր վայրկեան քեզ թողեցի, բայց մեծ ողորմութիւններով քեզ պիտի ժողովեմ։
  • 8Բարկութիւնս տաքանալով՝ մի վայրկեան ծածկեցի երեսս քեզանից, բայց յաւիտենական ողորմութիւնով քեզ պիտի ողորմեմ, ասում է քո Փրկիչը՝ Եհովան։
  • 9Որովհետեւ Նոյի ջրերին պէս է սա ինձ համար, որ երդում արի, թէ այլ եւս պիտի չ’անցնեն Նոյի ջուրերը երկրի վերայ. Նոյնպէս էլ երդում արի, որ քեզ չ’բարկանամ եւ քեզ չ’յանդիմանեմ։
  • 10Որովհետեւ սարերը կ’քաշուին, եւ բլուրները կ’սասանեն, բայց իմ ողորմութիւնը քեզանից չի քաշուիլ, եւ իմ խաղաղութեան ուխտը չի սասանիլ, ասում է քեզ ողորմող Տէրը։
  • 11Ով ողորմելի ալեկոծեալ անմխիթար, ահա ես քո քարերը ծարուրով պիտի դնեմ, եւ քեզ պիտի հիմնեմ շափիւղաներով։
  • 12Եւ քո բուրդերը կարմիր յակինթներով պիտի շինեմ, եւ քո դռները՝ կարկեհաններով, եւ քո բոլոր սահմանը պատուական քարերով։
  • 13Եւ քո բոլոր որդիքը Տէրիցը ուսուած պիտի լինեն, եւ շատ պիտի լինի քո որդկանց խաղաղութիւնը։
  • 14Արդարութիւնով պիտի հաստատուիս. Հեռացիր բռնութիւնից, որովհետեւ չես վախենալու, եւ արհաւիրքից՝ որովհետեւ քեզ չէ մօտենալու։
  • 15Ահա նորանք անպատճառ հաւաքուելու են, առանց ինձանից լինելու. Ով որ քեզ վերայ հաւաքուի, քո կողմը պիտի ընկնի։
  • 16Ահա ես եմ ստեղծել դարբինին որ փչում է կրակի կայծերին, եւ գործիք հնարում իր արուեստի համար. Նոյնպէս էլ ես եմ ստեղծել կործանողին որ աւերէ։
← Ցանկ