ԵՍԱՅԻԱ55
  • 1Ով բոլոր ծարաւներ, եկէք ջրերին մօտ. Եւ դուք որ փող չ’ունիք, եկէք, ծախու առէք եւ կերէք, եկէք առէք առանց փողի, առանց վճարի՝ գինի եւ կաթ։
  • 2Ի՞նչու էք փող վճարում, եւ ոչ թէ հացի համար, եւ ձեր վաստակը՝ չ’կշտացնող բանի համար։ մէկ ինձ լսեցէք, որ բարիք ուտէք, եւ ձեր հոգին զուարճանայ պարարտութիւնով։
  • 3Ձեր ականջը խոնարհեցրէք, եւ ինձ մօտ եկէք, լսեցէք եւ ձեր հոգին կ’ապրէ. Եւ ձեզ հետ յաւիտենական ուխտ պիտի դնեմ՝ Դաւիթի հաւատարիմ ողորմութիւնները։
  • 4Ահա ես նորան ժողովուրդների վկայ եմ դրել, ազգերի առաջնորդ եւ հրամանատար։
  • 5Ահա չ’ճանաչած ազգիդ պիտի կանչես, եւ ազգեր որ քեզ չէին ճանաչում, վազելու են քեզ մօտ, քո Աստուած՝ Եհովայի պատճառով, եւ Իսրայէլի Սուրբի պատճառով, որ քեզ փառաւորեց։
  • 7Ամբարիշտը թողէ իր ճանապարհը, եւ անօրէն մարդը՝ իր խորհուրդները, եւ դառնայ Տիրոջը, եւ նա կ’ողորմէ նորան, եւ՝ մեր Աստուծուն, որովհետեւ նա շատ ներող է։
  • 8Որովհետեւ իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, եւ ձեր ճանապարհները իմ ճանապարհները չեն, ասում է Տէրը.
  • 9Այլ ինչպէս որ բարձր է երկինքը երկրից, նոյնպէս էլ բարձր են իմ ճանապարհները ձեր ճանապարհներիցը եւ իմ խորհուրդները ձեր խորհուրդներիցը։
  • 10Որովհետեւ ինչպէս որ իջնում է անձրեւը եւ ձիւնը երկնքից եւ ետ չէ դառնում այնտեղ, այլ ոռոգում է երկիրը եւ նորան արգասաւոր անում եւ բողբոջեցնում նորան, եւ տալիս է սերմ սերմնացանին եւ հաց՝ ուտողին,
  • 11Այնպէս էլ պիտի լինի իմ բերանից դուրս եկած խօսքը, նա պիտի պարապ ետ չ’դառնայ ինձ մօտ, այլ կատարէ իմ ուզածը, եւ յաջողուի նորանում, ինչի համար որ ես նորան ուղարկեցի։
  • 12Որովհետեւ դուք ուրախութեամբ պիտի դուրս գաք, եւ խաղաղութեամբ պիտի առաջնորդուիք, սարերն ու բլուրները պիտի բարձրաձայն ցնծան ձեր առաջին, եւ դաշտերի բոլոր ծառերը պիտի ծափ տան։
  • 13Թուփի փոխարէն մայր պիտի բուսնի, դժնիկի փոխարէն մրտենի պիտի բուսնի. Եւ սա պիտի լինի Տիրոջ համբաւի համար իբրեւ յաւիտենական նշան, որ չի ջնջուիլ։
← Ցանկ