ԵՐԵՄԻԱ1
  • 1Բենիամինի երկրումն՝ Անաթովթի մէջ եղող քահանաներից Քեղկիայի որդի Երեմիայի խօսքերը,
  • 2Որ նորան եղաւ Տիրոջ խօսքը Յուդայի թագաւոր՝ Ամոնի որդի Յովսիայի օրերումը՝ նորա թագաւորութեան տասնեւերեքերորդ տարիումը.
  • 3Եւ եղաւ Յուդայի թագաւոր՝ Յովսիայի որդի Յովակիմի օրերումը մինչեւ Յովսիայի որդիի Սեդեկիայի տասնեւմէկերորդ տարուայ վերջը մինչեւ Երուսաղէմի գերութիւնը՝ հինգերորդ ամսումը։
  • 4Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով.
  • 5Քեզ որովայնում չ’ստեղծած՝ ես քեզ գիտէի, եւ արգանդից դեռ դու դուրս չ’եկած ես քեզ սրբեցի, ես քեզ ազգերի մարգարէ եմ դրել։
  • 6Եւ ես ասեցի. Ոհ, ով Տէր Եհովայ, ահա ես խօսել չ’գիտեմ, որովհետեւ ես մանուկ եմ։
  • 7Եւ Տէրն ասեց ինձ. Մի ասիր թէ Ես մանուկ եմ, այլ ուր որ քեզ ուղարկեմ՝ գնա. Եւ ամեն ինչ որ քեզ պատուիրեմ՝ խօսիր։
  • 8Մի վախենար նորանց երեսիցը, որովհետեւ ես քեզ հետ եմ որ քեզ ազատեմ, ասում է Տէրը։
  • 9Եւ Տէրը մեկնեց իր ձեռքը եւ դպաւ իմ բերանին, եւ Տէրն ասեց ինձ. Ահա ես իմ խօսքերը քո բերանումը դրի.
  • 10Տես, ես քեզ այսօր ազգերի վերայ եւ թագաւորութիւնների վերայ նշանակեցի, որ խլես եւ պոկես եւ փչացնես ու կորցնես, որ շինես եւ տնկես։
  • 11Եւ Տիրոջ խօսքն եղաւ ինձ ասելով. Ով Երեմիա, ի՞նչ ես տեսնում. Եւ ես ասեցի. Մի նշենի գաւազան եմ տեսնում ես։
  • 12Եւ Տէրն ասեց ինձ. Լաւ տեսար. Որովհետեւ ես պիտի հսկեմ իմ խօսքերի համար, որ կատարեմ այն։
  • 13Եւ երկրորդ անգամ եղաւ Տիրոջ խօսքը դէպի ինձ ասելով. Ի՞նչ ես տեսնում դու. Եւ ես ասեցի. Մի եռացող կաթսայ եմ տեսնում ես, եւ նորա երեսը հիւսիսի կողմիցն է։
  • 14Եւ Տէրն ինձ ասեց. Հիւսիսից պիտի յարձակուի չարիքը երկրի բոլոր բնակիչների վերայ։
  • 15Որովհետեւ ահա ես կ’կանչեմ հիւսիսի բոլոր թագաւորութիւնների ցեղերը, ասում է Տէրը, որ գան եւ ամեն մէկն իր աթոռը Երուսաղէմի դռան մուտքումը, եւ նորա բոլոր պարիսպների վերայ շուրջանակի եւ Յուդայի բոլոր քաղաքների վերայ։
  • 16Եւ ես կ’խօսեմ իմ իրաւունքները նորանց հետ նորանց բոլոր չարութիւնների համար. որ ինձ թողած՝ ուրիշ աստուածների են խունկ ծխում, եւ իրանց ձեռքի գործերին են երկրպագում։
  • 17Բայց դու մէջքդ գօտեպնդիր, եւ վեր կաց ու ասիր նորանց ամենը ինչ որ ես քեզ հրամայում եմ. նորանց երեսիցը մի վախենար, որ մի գուցէ քեզ վախեցնեմ նորանց առաջին։
  • 19Եւ նորանք կ’պատերազմեն քեզ դէմ, բայց քեզ չեն յաղթիլ, որովհետեւ ես քեզ հետ եմ, ասում է Տէրը, որ քեզ փրկեմ։
← Ցանկ