ԵՐԵՄԻԱ21
  • 1Այն խօսքը որ եղաւ Տիրոջ կողմանէ Երեմիային, երբոր Սեդեկիա թագաւորը նորա մօտ ուղարկեց Մեղքիայի որդի Փասուրին եւ Մաասիայի որդի Սոփոնիա քահանային ասելով.
  • 2Մէկ հարցրու մեզ համար Տիրոջը, որովհետեւ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը պատերազմում է մեզ դէմ. Գուցէ Տէրը մեզ հետ անէ իր ամեն սքանչելիքների համեմատ. Եւ նա դէն գնայ մեզանից։
  • 3Եւ Երեմիան ասեց նորանց. Այսպէս ասեցէք Սեդեկիային։
  • 4Այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը. Ահա ես շուռ պիտի տամ այն պատերազմական գործիքները, որ ձեր ձեռքին են եւ որոնցով դուք պատերազմում էք Բաբիլոնի թագաւորի եւ Քաղդէացիների հետ, որ ձեզ պաշարել են պարսպի դրսիցը, եւ պիտի ժողովեմ նորանց այս քաղաքի մէջ։
  • 5Եւ ես պիտի պատերազմեմ ձեզ հետ երկարացրած ձեռքով եւ զօրաւոր բազուկով եւ բարկութիւնով եւ սրտմտութիւնով եւ մեծ ցասումով։
  • 6Եւ ես պիտի զարկեմ այս քաղաքի բնակիչներին, մարդն էլ անասունն էլ. Մեծ ժանտախտով պիտի մեռնեն նորանք։
  • 7Եւ նորանցից յետոյ պիտի տամ՝ Յուդայի թագաւոր Սեդեկիային եւ նորա ծառաներին եւ ժողովուրդին ու այս քաղաքի մէջ ժանտախտիցը, սուրիցը եւ սովիցը մնացածներին Բաբիլոնի թագաւոր Նաբուգոդոնոսորի ձեռքը եւ իրանց թշնամիների ձեռքը եւ իրանց հոգիները պահանջողների ձեռքը. Եւ նա պիտի զարկէ նորանց սրի բերանով. նորանց պիտի չ’խնայէ, եւ չ’գթայ եւ չ’ողորմէ։
  • 8Եւ դու այս ժողովրդին ասիր. Այսպէս է ասում Տէրը. Ահա ես դնում եմ ձեր առաջին կենաց ճանապարհը եւ մահուան ճանապարհը։
  • 9Այս քաղաքում մնացողը պիտի մեռնի սրով եւ սովով եւ ժանտախտով. Բայց դուրս եկող՝ Քաղդէացիների կողմն անցնողը, որոնք ձեզ պաշարել են, պիտի ապրի, եւ նորա անձն իր համար աւար պիտի լինի։
  • 11Եւ Յուդայի թագաւորի տանն ասիր. Լսեցէք Տիրոջ խօսքը.
  • 12Ով Դաւիթի տուն. Այսպէս է ասում Տէրը. Առաւօտները դատաստան արէք, եւ զրկեալին ազատեցէք հարստահարողի ձեռքից, որպէս զի ձեր գործերի չարութեան պատճառով իմ բարկութիւնը դուրս չ’գայ կրակի պէս եւ այրէ, եւ հանգցնող չ’լինի։
  • 13Ահա ես ձեզ դէմ եմ, ով հովտի՝ դաշտի՝ վէմի բնակիչ, ասում է Տէրը, որ ասում էիք, ո՞վ է վայր իջնելու մեզ վերայ, եւ ո՞վ է գալու մեր բնակարանները։
  • 14Բայց ես պիտի այցելեմ ձեզ ձեր գործերի պտուղին համեմատ, ասում է Տէրը, եւ կրակ պիտի վառեմ նորա անտառումը, որ սպառէ նորա բոլոր շրջակայքը։
← Ցանկ