ԵՐԵՄԻԱ28
  • 1Եւ եղաւ այն տարին Յուդայի թագաւոր Սեդեկիայի թագաւորութեան սկզբումը, չորրորդ տարուայ հինգերորդ ամսումն Ազուրի որդի Անանիա մարգարէն, որ Գաբաւոնիցն է, Տիրոջ տանը քահանաների եւ բոլոր ժողովրդի աչքի առաջին ասեց ինձ.
  • 2Այսպէս է ասում Զօրաց Տէրը՝ Իսրայէլի Աստուածը թէ Ես կոտրեցի Բաբիլոնի թագաւորի լուծը.
  • 3Մինչեւ երկու տարին ես ետ եմ բերելու այս տեղը Տիրոջ տան բոլոր անօթները, որոնք Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը վեր է առել այստեղիցը եւ նորանց տարել Բաբիլոն։
  • 4Եւ Յուդայի թագաւոր Յովակիմի որդի Յեքոնիային էլ եւ Յուդայի բոլոր գերիներին, որ գնացել են Բաբիլոն, ես ետ եմ դարձնելու այս տեղը, ասում է Տէրը. Որովհետեւ ես կոտրելու եմ Բաբիլոնի թագաւորի լուծը։
  • 5Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին քահանաների առաջին եւ բոլոր ժողովրդի առաջին որ կանգնած էին Տիրոջ տանը,
  • 6Եւ Երեմիա մարգարէն ասեց Ամէն. Այդպէս անէ Տէրը, Տէրը հաստատէ քո խօսքերը, որ մարգարէացար Տիրոջ տան անօթները եւ բոլոր գերիներին Բաբիլոնից այստեղը ետ դարձնելու համար։
  • 7Բայց մէկ լսիր այս խօսքը, որ ես եմ խօսում քո ականջների եւ բոլոր ժողովրդի ականջների առաջին.
  • 8Այն մարգարէները, որոնք վաղուց կային ինձանից եւ քեզանից առաջ, մարգարէանում էին շատ երկիրների եւ մեծ թագաւորութիւնների դէմ պատերազմ եւ չարիք, եւ ժանտախտ։
  • 9Այն մարգարէն, որ խաղաղութիւն է մարգարէանում, երբոր այն մարգարէի խօսքը կատարուի, այն ժամանակ ճանաչվում է այն մարգարէն, թէ ճշմարտապէս Տէրն է ուղարկել նորան։
  • 10Եւ Անանիա մարգարէն վեր առաւ լուծը Երեմիա մարգարէի պարանոցիցը եւ կոտրեց նորան։
  • 11Եւ Անանիան ասեց բոլոր ժողովրդի աչքի առաջին թէ Այսպէս է ասում Տէրը. Ես մինչեւ երկու տարի սորա նման կոտրելու եմ Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորի լուծը բոլոր ազգերի պարանոցի վերայից. Եւ Երեմիա մարգարէն գնաց իր ճանապարհը։
  • 12Եւ Տիրոջ խօսքն եղաւ Երեմիային, Անանիա մարգարէն լուծը Երեմիա մարգարէի պարանոցի վերայից կոտրելուց յետոյ ասելով.
  • 13Գնա եւ ասիր Անանիային թէ Այսպէս է ասում Տէրը. Դու կոտրեցիր փայտի լուծերը, բայց նորանց տեղը պիտի երկաթի լուծեր շինես։
  • 15Եւ Երեմիա մարգարէն ասեց Անանիա մարգարէին. Լսիր, Անանիա, Տէրը քեզ չէ ուղարկել, եւ դու սուտի յուսացրիր այս ժողովրդին։
  • 16Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես քեզ դուրս պիտի գցեմ երկրի երեսիցը. Այս տարի պիտի մեռնես, որ ապստամբութիւն խօսեցիր Տիրոջ դէմ։
  • 17Եւ Անանիա մարգարէն մեռաւ այն տարին՝ եօթներորդ ամսումը։
← Ցանկ