ԵՐԵՄԻԱ33
  • 1Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային երկրորդ անգամ եւ նա տակաւին արգիլուած էր բանտի գաւիթումը, ասելով.
  • 2Այսպէս է ասում Տէրը՝ այս անողը, եւ այս կազմող Տէրը, որ սա հաստատուի, որի անունն Եհովայ է.
  • 3Կանչիր ինձ եւ ես քեզ պիտի պատասխանեմ, եւ ես քեզ պիտի մեծամեծ եւ անհասանելի բաներ իմացնեմ, որ դու չ’գիտես։
  • 4Որովհետեւ այսպէս է ասում Տէրը՝ Իսրայէլի Աստուածը այս քաղաքի տների մասին եւ Յուդայի թագաւորի տների մասին, որ քանդուել են պատնէշների եւ սուրի համար.
  • 5Գալիս են պատերազմելու Քաղդէացիների հետ, եւ որ նորանց լցնեն մարդի դիակներով, որոնց ես պիտի զարկեմ իմ բարկութիւնովը եւ իմ սրտմտութիւնովը, որովհետեւ ես ծածկել եմ իմ երեսը այս քաղաքից նորանց բոլոր չարութիւնների համար։
  • 6Ահա ես դնելու եմ նորա վերայ սպեղանիք եւ բժշկութիւն, եւ պիտի բժշկեմ նորանց, եւ պիտի յայտնեմ նորանց խաղաղութեան եւ ճշմարտութեան առատութիւն.
  • 7Եւ ես պիտի ետ դարձնեմ Յուդայի գերութիւնը եւ Իսրայէլի գերութիւնը, եւ պիտի շինեմ նորանց ինչպէս առաջ.
  • 8Եւ պիտի մաքրեմ նորանց իրանց անօրէնութիւններիցը, որ մեղանչեցին ինձ դէմ, եւ պիտի ներեմ նորանց բոլոր անօրէնութիւնները, որով մեղանչեցին ինձ դէմ եւ որով ինձ դէմ ապստամբեցին.
  • 9Եւ նա պիտի լինի ինձ համար ուրախութեան անուն, փառք եւ պարծանք երկրի բոլոր ազգերի համար, որոնք կ’լսեն այն բոլոր բարիքը, որ ես կ’անեմ նորանց. Եւ նորանք պիտի վախենան եւ դողան այն բոլոր բարիքի համար եւ այն բոլոր խաղաղութեան համար, որ ես նորան կ’անեմ։
  • 10Այսպէս է ասում Տէրը. Դեռ այս տեղումը, որի համար դուք ասում էք թէ Աւերակ է՝ առանց մարդի եւ առանց անասունի, Յուդայի քաղաքներումը, Երուսաղէմի փողոցներումը որ աւերակ է դարձած առանց մարդի եւ առանց բնակչի եւ առանց անասունի,
  • 11Պիտի լսուի ցնծութեան ձայն եւ ուրախութեան ձայն, փեսայի ձայն եւ հարսի ձայն, նորանց ձայնը որ կ’ասեն. Օրհնեցէք Զօրաց Տիրոջը, որ բարի է Տէրը, եւ յաւիտեան է նորա ողորմութիւնը, եւ նորանց ձայնը որ Տիրոջ տունը գոհութեան նուէր են բերում։ Որովհետեւ ես ետ պիտի դարձնեմ երկրի գերութիւնը ինչպէս որ առաջ էր, ասում է Տէրը։
  • 12Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Դեռ այս տեղումը, որ աւերակ է առանց մարդի մինչեւ անասունը, եւ նորա ամեն քաղաքներումը պիտի լինեն հովիւների բնակարաններ, որոնք հօտեր են մակաղեցնում։
  • 13Լեռնային քաղաքներումը դաշտային քաղաքներումը, եւ հարաւային քաղաքներումը եւ Բենիամինի քաղաքներումը եւ Երուսաղէմի շրջակայքումը եւ Յուդայի քաղաքներումը դեռ հօտեր են անց կենալու համարողի ձեռքովը, ասում է Տէրը։
  • 14Ահա օրեր են գալիս ասում է Տէրը, որ պիտի հաստատեմ այն բարի խօսքը, որ ես ասել եմ Իսրայէլի տան համար եւ Յուդայի տան համար։
  • 15Այն օրերը եւ այն ժամանակը ես Դաւիթի համար մի արդարութեան շառաւիղ պիտի բուսցնեմ, եւ նա պիտի իրաւունք եւ արդարութիւն անէ երկրի վերայ։
  • 16Այն օրերը Յուդան պիտի ազատուի եւ Երուսաղէմը պիտի ապահովութիւնով բնակուէ, եւ այս է որով նա պիտի կոչուի, ԵՀՈՎԱՆ ՄԵՐ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ։
  • 17Որովհետեւ այսպէս է ասում Տէրը, չ’պիտի պակասէ Դաւիթի համար մէկ մարդ՝ նստող Իսրայէլի տան աթոռի վերայ.
  • 18Եւ Ղեւտացի քահանաներից պակաս չ’պիտի լինի իմ առաջին ողջակէզ մատուցանող, հացի ընծայ նուիրող եւ զոհ անող մարդ ամեն ժամանակ։
  • 20Եթէ խափանէք իմ ուխտը ցերեկը եւ իմ ուխտը գիշերը, որ չ’լինի ցերեկն ու գիշերն իրանց ժամանակին,
  • 21Իմ ուխտն էլ կ’խափանուի իմ ծառայ Դաւիթի հետ, որ նա որդի չ’ունենայ թագաւորող իր աթոռի վերայ. Նոյնպէս եւ իմ պաշտօնեայ Ղեւտացի քահանաների հետ։
  • 22Ինչպէս որ չի համարուիլ երկնքի զօրքը եւ չի համարուիլ ծովի աւազը, նոյնպէս պիտի շատացնեմ իմ ծառայ Դաւիթի սերունդը, եւ իմ պաշտօնեայ Ղեւտացիներին։
  • 23Եւ Տիրոջ խօսքը եղաւ Երեմիային ասելով.
  • 24Չե՞ս տեսնում թէ ինչ են խօսում այս ժողովուրդը ասելով թէ Այն երկու ազգատոհմներին, որոնց Տէրը ընտրել էր, նորանց մերժել է. Եւ նորանք անարգում են իմ ժողովրդին, որ ազգ չ’լինի այլ եւս նորանց առաջին։
  • 25Այսպէս է ասում Տէրը. Եթէ ես ուխտ չ’ունիմ ցերեկուայ եւ գիշերուայ հետ եւ կանոններ չեմ դրել երկնքին եւ երկրիս,
  • 26Յակոբի եւ իմ ծառայ Դաւիթի սերունդն էլ պիտի մերժեմ, որ նորա սերունդիցը չ’առնեմ իշխաններ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի սերունդի վերայ, որովհետեւ նորանց գերութիւնը պիտի դարձնեմ եւ նորանց պիտի ողորմեմ։
← Ցանկ