ԵՐԵՄԻԱ4
  • 1Եթէ դառնալու լինես, ով Իսրայէլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձիր, եւ եթէ հեռացնելու լինես քո գարշելիքը իմ առաջից, թափառական պիտի չ’լինես.
  • 2Եւ Կենդանի է Տէրը՝ ասելով, երդում պիտի անես ճշմարտութեամբ, իրաւամբ ու արդարութեամբ. Եւ ազգերը պիտի նորանով օրհնուին եւ նորանով պարծենան։
  • 3Որովհետեւ այսպէս է ասում Տէրը Յուդայի եւ Երուսաղէմի մարդկանցը. Նոր հերկ հերկեցէք ձեզ համար, եւ մի սերմէք փուշերի մէջ։
  • 4Թլփատուեցէք Տիրոջ համար, եւ հեռացրէք ձեր սրտի անթլփատութիւնը, ով Յուդայի մարդիկ եւ Երուսաղէմի բնակիչք. Որ մի գուցէ կրակի պէս դուրս գայ իմ բարկութիւնը եւ այրէ առանց մի հանգցնողի ձեր գործերի չարութեան համար։
  • 5Յուդայի մէջ իմացրէք եւ Երուսաղէմի մէջ լուր տուէք, եւ ասեցէք. Փող հնչեցրէք երկրի վերայ. Կանչեցէք, ձայնը բարձրացրէք, եւ ասեցէք, Ժողովուեցէք ու մտնենք պարսպաւոր քաղաքները։
  • 6Դրօշակ բարձրացրէք դէպի Սիօն, փախէք, մի կանգնէք. Որովհետեւ ես չարիք եմ բերում հիւսիսից՝ եւ մեծ կոտորած։
  • 7Վեր կացաւ առիւծը իր մացառիցը եւ ազգերին ջարդողը ճանապարհուեցաւ դուրս եկաւ իր տեղիցը. որ քո երկիրը աւերակ անէ. Քո քաղաքները պիտի քանդուին՝ մնան առանց բնակչի։
  • 8Սորա համար քուրձեր հագէք, սուգ արէք ու ողբացէք, որ Տիրոջ բարկութեան բորբոքումը մեզանից ետ չէ դարձել։
  • 9Եւ կ’լինի այն օրը, ասում է Տէրը, որ պիտի կորչէ թագաւորի սիրտը եւ իշխանների սիրտը, եւ պիտի ապշեն քահանաները, ու մարգարէները հիանան։
  • 10Եւ ես ասեցի. Աւա՜ղ, ով Տէր Եհովայ, անշուշտ դու խաբեցիր այս ժողովուրդն ու Երուսաղէմը՝ ասելով թէ Ձեզ խաղաղութիւն կ’լինի. Բայց սուրը մինչեւ նորանց հոգին է հասել։
  • 11Այն ժամանակ պիտի ասուի այս ժողովրդին ու Երուսաղէմին. Մի տօթագին քամի է փչում բլուրներից անապատումը՝ իմ ժողովրդի աղջկայ ճանապարհին, որ հոսելու համար է եւ ոչ թէ մաքրելու համար։
  • 12Սորանից մի աւելի սաստիկ քամի գալու է ինձ. Հիմա էլ ես եմ խօսելու նորանց հետ դատաստաններով։
  • 13Ահա նա ամպերի պէս է վեր կենում, եւ փոթորկի պէս են նորա կառքերը, արծիւներից արագաշարժ են նորա ձիերը, վա՜յ մեզ, որովհետեւ աւերակ դառանք։
  • 14Մաքրիր չարութիւնից քո սիրտը, ով Երուսաղէմ, որպէս զի փրկութիւն գտնես. Մինչեւ ե՞րբ պիտի սրտումդ մնան քո չար խորհուրդները։
  • 15Որովհետեւ մի ձայն իմաց է տալիս Դանից, եւ թշուառութիւն է լուր տալիս Եփրեմի սարիցը։
  • 16Յիշեցրէք ազգերին, ահա լուր տուէք Երուսաղէմի մասին. պաշարողներ են գալիս հեռաւոր երկրից, եւ իրանց ձայնը տալիս են Յուդայի քաղաքների վերայ։
  • 17Ագարակի պահապանների պէս նորա վերայ են շուրջանակի, որ նա ինձ դէմ ապստամբուեց, ասում է Տէրը։
  • 18Քո ճանապարհները եւ քո արարքները արին քեզ այս բանը. Սա քո չարութիւնն է. Իրա՜ւ դառն, իրա՜ւ հասել է մինչեւ սիրտդ։
  • 19Որովա՜յնս, որովա՜յնս, ցաւով բռնուած եմ, սրտիս խուցերը տակնուվրայ է սրտովս, ես չեմ լռիլ. Որովհետեւ փողի ձայնը լսում ես, ով իմ անձը, այն պատերազմի աղաղակը։
  • 21Մինչեւ ե՞րբ պիտի տեսնեմ դրօշը, լսեմ փողի ձայնը։
  • 22Որովհետեւ յիմար է իմ ժողովուրդը. Ինձ չ’ճանաչեցին. Նորանք անմիտ զաւակներ են եւ բան չ’հասկացող. նորանք իմաստուն են չարութիւն անելու, բայց բարութիւն անելը չ’գիտեն։
  • 23Նայեցի երկրի վերայ, եւ ահա պարապ եւ անձեւ էր, եւ երկնքին՝ եւ նորա լոյսը չ’կար։
  • 24Նայեցի սարերին, եւ ահա դողում էին, եւ բոլոր բլուրները սասանվում էին։
  • 25Նայեցի, եւ ահա մարդ չ’կար, եւ երկնքի բոլոր թռչունները փախել էին։
  • 26Նայեցի, եւ ահա Կարմեղոսը անապատ էր. Եւ նորա բոլոր քաղաքները քարուքանդուած էին Տիրոջ երեսից եւ նորա բարկութեան բորբոքման երեսից։
  • 27Որովհետեւ այսպէս է ասում Տէրը. Բոլոր երկիրը աւերակ պիտի դառնայ, բայց բոլորովին վերջ չեմ անելու։
  • 28Սորա համար երկիրը պիտի սգայ, եւ պիտի խաւարուի երկինքը վերեւից. Ըստ որում ես ասել եմ, խորհել եմ, եւ չեմ զղջալու եւ նորանից ետ չեմ դառնալու։
  • 29Ձիաւորների եւ աղեղնաւորների ձայնիցը փախչում է բոլոր քաղաքը, մտնում են ծմակները եւ վեր են ելնում ապառաժները, բոլոր քաղաքները ձգուած թողուած են, եւ նորանցում մի բնակող մարդ չ’կայ։
  • 30Եւ դո՞ւ ինչ պիտի անես, ով աւերակացած, որ ծիրանիներ ես հագնում, ու քեզ ոսկի զարդերով զարդարում, որ լայն բաց ես անում ծարոյրոտ աչքերդ. Զուր ես քեզ գեղեցկացնում, հոմանիքդ քեզ մերժեցին, հոգիդ են ուզում։
  • 31Որովհետեւ մի ձայն լսեցի իբր թէ ծննդականի ձայն, անդրանիկ ծնողի տառապանք է Սիօնի աղջկայ ձայնը, հառաչում է եւ տարածում իր ձեռքերը՝ Վա՜յ ինձ, որ հոգիս նուաղում է սպանուածների մասին։
← Ցանկ