ԵՐԵՄԻԱ5
  • 1Ման եկէք Երուսաղէմի փողոցներումը եւ մէկ տեսէք ու իմացէք, եւ որոնեցէք նորա հրապարակներումը. եթէ մի մարդ կ’գտնէք, եթէ լինի մի իրաւունք անող եւ ճշմարտութիւն խնդրող, ես այն քաղաքին կ’ներեմ։
  • 2Եւ թէպէտ ասում են՝ Կենդանի է Տէրը, բայց սուտ են երդում անում։
  • 3Ով Տէր, մի՞թէ քո աչքերը դէպի ճշմարտութիւնը չեն. դու նորանց ծեծեցիր, բայց նորանք չ’ցաւեցին. Դու նորանց վերջացրիր, չեն ուզում խրատ առնել. Նորանք իրանց երեսը ապառաժիցը պինդ են արել, չեն ուզում ետ դառնալ։
  • 4Բայց ես ասեցի. Միայն աղքատներն են սորանք, տգէտ են ու չ’գիտեն Տիրոջ ճանապարհը եւ իրանց Աստուծոյ իրաւունքը։
  • 5Ես գնամ մեծերի մօտ եւ նորանց հետ խօսեմ, որովհետեւ նորանք գիտեն Տիրոջ ճանապարհները՝ իրանց Աստուծոյ իրաւունքը. Բայց նորանք էլ ամենքը լուծը կոտրել են, կապերը կտրատել են։
  • 6Սորա համար նորանց պիտի առիւծը զարկէ անտառից, անապատների գայլը փչացնէ նորանց, ինձն է հսկելու նորանց քաղաքների վերայ, ամեն ով որ նորանից դուրս գայ՝ պիտի պատառուի, որովհետեւ շատացել են նորանց յանցանքները, զօրացել են նորանց ապստամբութիւնները։
  • 7Սորա համար ես ի՞նչպէս ներեմ քեզ, քո որդիքն ինձ թողել են, եւ երդում են անում չաստուածներով. Եւ ես կշտացրի նորանց, բայց նորանք շնացան, եւ խումբով բոզանոցը գնացին։
  • 8Պարարտացած ձիերի պէս առաւօտը վեր են կենում, ամեն մէկն իր ընկերի կնոջ վերայ է խխնջում։
  • 9Մի՞թէ սորա համար այցելութիւն պիտի չ’անեմ, ասում է Տէրը, կամ սորա նման մի ազգից իմ անձը վրէժ պիտի չ’առնէ՞։
  • 10Վեր ելէք նորա պարիսպների վերայ եւ կործանեցէք, բայց բոլորովին չ’վերջացնէք. Վերցրէք նորա ոստերը, որովհետեւ նորանք Տիրոջը չեն։
  • 11Որովհետեւ խաբեբայութեամբ խաբեցին ինձ Իսրայէլի տունը եւ Յուդայի տունը, ասում է Տէրը։
  • 12Նորանք ուրացան Տիրոջը եւ ասեցին՝ Նա չէ, եւ մեզ վերայ չարիք չի գալ. Եւ սուր ու սով չենք տեսնելու։
  • 13Եւ մարգարէքը քամի են դառնալու, եւ խօսողը չի լինելու նորանցում. Այսպէս է լինելու նորանց։
  • 14Նորա համար Զօրաց Տէր Աստուածը այսպէս է ասում. Որովհետեւ դուք խօսում էք այս խօսքը. ահա ես իմ խօսքերը քո բերանումը կրակ եմ շինում, եւ այս ժողովուրդը՝ փայտ. Եւ նա նորանց պիտի ուտէ։
  • 15Ահա ես ձեզ վերայ հեռուից մէկ ազգ եմ բերում, ով Իսրայէլի տուն, ասում է Տէրը, նա զօրաւոր ազգ է, նա հին ազգ է. Մի ազգ՝ որի լեզուն չ’գիտես, եւ չես իմանում թէ ինչ է խօսում։
  • 16Նորա կապարճը բաց գերեզմանի պէս է, նորանք ամենքը ախոյաններ են։
  • 17Եւ նա պիտի ուտէ քո հունձքը, եւ քո հացը, որ քո տղերքը եւ աղջկերքը պիտի ուտէին, պիտի ուտէ քո որթն ու թզենին. Քո ապաւինած պարսպաւոր քաղաքները սրով պիտի քարուքանդ անէ։
  • 18Բայց այն օրերն էլ, ասում է Տէրը, ձեզ պիտի բոլորովին չ’վերջացնեմ։
  • 19Եւ երբոր ասելու լինէք, Ի՞նչ բանի փոխարէն արաւ մեզ մեր Տէր Աստուածը այս ամենը, դու էլ ասիր նորանց. Ինչպէս որ դուք ինձ թողեցիք, եւ օտար աստուածներ պաշտեցիք ձեր երկրումը, նոյնպէս էլ օտարների պիտի ծառայէք ձերը չ’եղած երկրում։
  • 20Սա իմացրէք Յակոբի տանը, եւ հրատարակեցէք այդ Յուդայի մէջ, ասելով.
  • 21Մէկ լսեցէք սորան, ով յիմար եւ անմիտ ժողովուրդ, աչքեր ունին ու չեն տեսնում, ականջներ ունին ու չեն լսում։
  • 22Չէ՞ք վախենում ինձանից, ասում է Տէրը, կամ իմ երեսիցը չէ՞ք դողում, որ աւազը ծովին սահման դրի իբրեւ յաւիտենական կանոն, եւ նա նորանից չի անցնիլ. Թէեւ ծփում են նորա ալիքները, բայց չեն յաղթում, թէեւ դղրդում են, բայց անց չեն կենում։
  • 23Սակայն այս ազգը մի անհնազանդ եւ ապստամբ սիրտ ունի, նորանք ապստամբում են քանի որ գնում են։
  • 24Եւ չ’ասեցին իրանց սրտումը. Մէկ վախենանք մեր Տէր Աստուածանից, որ տալիս է անձրեւը՝ առաջինը եւ վերջինը իր ժամանակին, որ պահում է մեզ համար հունձքի համար որոշուած շաբաթները։
  • 25Ձեր անօրէնութիւնները դարձրին այս բաները, եւ ձեր մեղքերն են խափանում ձեզանից բարին։
  • 26Որովհետեւ անզգամներ են գտնվում իմ ժողովրդի մէջ՝ դարանամուտ են լինում կծկտուած թռչնաորսների պէս, որոգայթներ են լարում՝ մարդիկ որսում։
  • 27Ինչպէս որ վանդակը լիքն է լինում թռչուններով, նոյնպէս էլ լիքն են նորանց տները նենգութիւնով. Նորա համար մեծացել եւ հարստացել են նորանք։
  • 29Այս բաների համար ես այցելութիւն չ’անե՞մ, ասում է Տէրը, կամ սորա նման մի ազգից իր վրէժը չ’առնէ՞ իմ հոգին։
  • 30Սոսկալի եւ քստմնելի բան է լինում երկրի վերայ.
  • 31Մարգարէքը սուտ են մարգարէանում, եւ քահանաները իշխում են նորանց ձեռովը. Եւ իմ ժողովուրդն էլ այսպէս է սիրում. Բայց վերջը ի՞նչ պիտի անէք։
← Ցանկ