ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ4
  • 1Ի՜նչպէս է մթագունել ոսկին, փոխուել է մաքուր ոսկին. Թափուած են սրբարանի քարերը ամեն փողոցների գլխին։
  • 2Սիօնի որդիքը պատուական՝ մաքուր ոսկիի հաւասար, ի՜նչպէս համարուեցան իբրեւ ցեխի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։
  • 3Վիշապներն էլ են ծիծը հանում իրանց ձագերին կաթ տալիս, իմ ժողովրդի աղջիկը անգութ է դառել անապատի ջայլամների պէս։
  • 4Կաթնակերի լեզուն ծարաւութիւնից իր քիմքին կպաւ. երեխաները հաց ուզեցին, հաց կտրող չ’կար նորանց համար։
  • 5Համեղ բաներ ուտողները քանդուած նստել են փողոցներում, որդան կարմիրի վերայ մեծացածները աղբանոցները գրկեցին։
  • 6Եւ մեծ եղաւ իմ ժողովրդի աղջկայ անօրէնութիւնը Սոդոմի մեղքիցը, որ հիմնայատակ եղաւ յանկարծակի, եւ նորան ձեռք չէր դպել։
  • 7Մաքուր էին նորա ազնուականները ձիւնից, սպիտակ էին կաթից. Կարմիր էին մարմնով բուստերիցը, շափիւղայ էր նորանց կերպարանքը։
  • 8Ածուխից սեւ եղաւ նորանց դէմքը, չեն ճանաչվում փողոցներում. նորանց մորթը նորանց ոսկորին է կպել, չորացել է փայտի պէս։
  • 9Լաւ էին սուրից սպանուածները քան թէ սովից սպանուածները, որովհետեւ սորանք մաշուեցան՝ ագարակի պտուղներին կարօտ։
  • 10Ողորմած կանանց ձեռքերը եփեցին իրանց զաւակներին, նորանց համար կերակուր եղան իմ ժողովրդի աղջկայ բեկման ժամանակը։
  • 11Տէրը կատարեց իր բարկութիւնը, թափեց իր բորբոքած բարկութիւնը, եւ նա կրակ վառեց Սիօնումը, եւ նա լափեց նորա հիմունքը։
  • 12Չ’հաւատացին երկրի թագաւորները եւ աշխարհի բոլոր բնակիչները, թէ նեղիչն ու թշնամին կ’մտնեն Երուսաղէմի դռներովը։
  • 13Նորա մարգարէների մեղքերիցը, նորա քահանաների անօրէնութիւններիցը, որոնք թափում էին արդարների արիւնը նորա մէջ,
  • 14Թափառեցին իբրեւ կոյրեր փողոցներումը. պղծուեցան արիւնով, որ կարող չէին դպչել նորանց հագուստներին։
  • 15Քաշուեցէք, պիղծեր, կանչում էին նորանց, Քաշուեցէք, քաշուեցէք, մի դպչիք. Նորանք էլ փախան եւ թափառեցին. Ասեցին ազգերի մէջ՝ Այլ եւս չեն բնակուելու։
  • 16Տիրոջ բարկութիւնը ցրուել է նորանց, էլ չէ նայելու նորանց վերայ. Քահանաների երեսը չ’յարգեցին, ծերերին չ’գթացին։
  • 17Տակաւին մաշվում էին մեր աչքերը զուր տեղը մեր օգնութեանը սպասելով. Դիտելով սպասում էինք մի ազգի, որ չէր օգնիլ։
  • 18Նորանք որսացին մեր քայլերը, որ չ’գնանք մեր հրապարակներումը, մեր վերջը մօտեցաւ, մեր օրերը լցուեցան. Իրաւ եկել է մեր վերջը։
  • 19Թեթեւաշարժ են մեր հալածողները երկնքի արծիւներից, սարերի վերայ մեզ հալածեցին, դաշտումը դարան սարքեցին մեզ համար։
  • 21Ցնծա եւ ուրախ եղիր, ով Եդովմի աղջիկ, որ բնակվում ես Հուս երկրումը, քեզ էլ կ’անցնէ բաժակը, կ’արբես եւ ինքդ քեզ կ’մերկացնես։
  • 22Քո անօրէնութիւնը պիտի վերջանայ, ով Սիօնի աղջիկ, էլ գերի չի տանիլ քեզ. քո անօրէնութեանը կ’այցելէ, ով Եդովմի աղջիկ, կ’յայտնէ քո մեղքերը։
← Ցանկ