ՈՂԲ ԵՐԵՄԻԱՅԻ5
  • 1Յիշիր, ով Տէր, թէ մեզ ինչ եղաւ, եւ տես մեր անարգանքը։
  • 2Մեր ժառանգութիւնը անցաւ օտարներին, մեր տները՝ օտարականներին։
  • 3Որբեր եղանք առանց հօր, մեր մայրերը որբեւայրիների նման են։
  • 4Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը գնով է գալիս։
  • 5Մեր վզին զարկուելով հալածվում ենք, վաստակեցինք ու հանգստութիւն չ’ունինք։
  • 6Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորեստանին էլ՝ հացով կշտանալու համար։
  • 7Մեր հայրերը մեղք գործեցին, եւ չ’կան, իսկ մենք նորանց անօրէնութիւններն ենք կրում։
  • 8Ծառաներ տիրեցին մեզ վերայ, նորանց ձեռքից ազատող չ’կայ։
  • 9Մեր անձի վտանգովը բերինք մեր հացը, անապատումը եղող սուրի պատճառով։
  • 10Մեր մորթը փուռի պէս սեւացաւ, սովի տանջանաց պատճառով։
  • 11Կանանցը Սիօնի մէջ բռնադատեցին, կոյսերին՝ Յուդայի քաղաքներումը։
  • 12Իշխանները կախուեցան իրանց ձեռովը, ծերերի երեսը չ’յարգուեցան։
  • 13Երիտասարդները երկանաքարեր վեր առան, եւ տղայքը փայտի տակին ընկան։
  • 14Ծերերը դադարեցին դռնիցը, երիտասարդները՝ իրանց երգելուցը։
  • 16Վայր ընկաւ մեր գլխի թագը, վա՜յ մեզ, որովհետեւ մեղանչել ենք։
  • 17Սորա համար մեր սիրտը նուաղած է, սորանց համար խաւարուեցան մեր աչքերը։
  • 18Սիօն սարի համար, որ աւերակ է, աղուէսներ են ման գալիս նորանում։
  • 19Դու, ով Տէր, յաւիտեան կաս, քո աթոռը ազգից ազգ է։
  • 20Ի՞նչու ես մեզ յաւիտեան մոռանում, մեզ ձգում ես երկար օրերով։
  • 21Մեզ դարձրու, ով Տէր, դէպի քեզ, եւ մենք կ’դառնանք. Նորոգիր մեր օրերը առաջուայ պէս։
  • 22Այլ դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վերայ շատ բարկացար։
← Ցանկ