ՀՈՎԵԼ2
  • 1Փող հնչեցրէք Սիօնումը, եւ ազդ աղաղակեցէք իմ սուրբ սարի վերայ դողան երկրի բոլոր բնակիչները, որ Տիրոջ օրը եկել է, որ մօտ է նա։
  • 2Խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը. Ինչպէս որ արշալոյսը տարածվում է սարերի վերայ, մի բազմաթիւ եւ զօրաւոր ազգ է գալիս, որի նմանը չէ եղել յաւիտենից եւ նորանից յետոյ էլ չի լինիլ, մինչեւ տարիները դարէ ցդար։
  • 3Նորա առաջից կրակը պիտի ուտէ, եւ նորա ետեւից բոցը պիտի այրէ, Եդեմի դրախտին պէս կ’լինի երկիրը նորա առաջին, իսկ նորա ետեւից ամայի անապատին պէս, եւ մէկ ազատուած անդամ չի ունենալ։
  • 4Ձիերի կերպարանք է նորանց կերպարանքը, եւ ձիաւորների պէս պիտի վազեն։
  • 5Կառքերի ձայնին պէս սարերի գլխին ոստոստում են յարդ ուտող կրակի բոցի ձայնի պէս, մի հզօր ժողովրդի պէս, որ շարուած է պատերազմի։
  • 6Նորանց երեսիցը պիտի տագնապեն ժողովուրդները, բոլոր երեսները պիտի ետ քաշեն գոյնը։
  • 7Զօրաւորների պէս պիտի վազեն, պատերազմի մարդկանց պէս վեր պիտի ելնեն պարսպի վերայ, եւ ամեն մարդ իր ճանապարհներովը պիտի գնայ, եւ պիտի չ’փոխեն իրանց շաւիղները։
  • 8Եւ մէկն իր ընկերին պիտի չ’հրէ, ամեն մէկն իր ճանապարհովը պիտի գնայ. Եւ եթէ զէնքի վերայ էլ ընկնեն, պիտի չ’վիրաւորուին։
  • 9Քաղաքումը պիտի վազվազեն, պարսպի վերայ պիտի վազեն, վեր պիտի ելնեն տները պատուհաններովը ներս պիտի մտնեն գողի նման։
  • 11Եւ Տէրը պիտի տայ իր ձայնը իր զօրքերի առաջին, որ շատ մեծ է նորա բանակը, որովհետեւ զօրաւոր է իր խօսքը կատարողը։ Որովհետեւ մեծ է Տիրոջ օրը եւ շատ ահեղ, եւ ո՞վ կարող է դիմանալ նորան։
  • 12Սակայն հիմա էլ, ասում է Տէրը, դէպի ինձ դարձէք ձեր բոլոր սրտովը, եւ ծոմով ու լացով եւ սգով։
  • 13Եւ պատառեցէք ձեր սրտերը, ու չէ թէ ձեր հանդերձները, եւ ետ դարձէք դէպի ձեր Տէր Աստուածը, ըստ որում ողորմած եւ գթած է, երկայնամիտ եւ բազումողորմ եւ զղջացող չարիքի համար։
  • 14Ո՞վ գիտէ, գուցէ դարձեալ զղջայ. Եւ իր ետեւիցը օրհնութիւն թողէ, հացի ընծայ եւ թափելու նուէր ձեր Տէր Աստուծուն համար։
  • 15Փող հնչեցրէք Սիօնումը, ծոմ սրբեցէք, հանդէս հրաւիրեցէք։
  • 16Ժողովուրդ հաւաքեցէք, ժողովքը սրբեցէք, ծերերին ժողովեցէք. երեխաներին ու մանուկներին հաւաքեցէք, փեսան դուրս գայ իր սենեակիցը, եւ հարսը՝ իր առագաստիցը։
  • 17Սրահի եւ սեղանի մէջտեղը լաց լինեն քահանաները՝ Տիրոջ ծառաները. Եւ ասեն. Խնայիր, ով Տէր, քո ժողովրդին, եւ քո ժառանգութիւնը մի տար նախատինքի, որ ազգերը տիրեն նորանց վերայ. ի՞նչու համար ասեն ազգերի մէջ. Ուր է նորանց Աստուածը։
  • 18Այն ժամանակ Տէրը պիտի նախանձէ իր երկրի համար, եւ ողորմէ իր ժողովրդին։
  • 19Եւ Տէրը պիտի պատասխանէ եւ ասէ իր ժողովրդին. Ահա ես ձեզ համար ուղարկում եմ ցորեն, գինի եւ իւղ, որ պիտի կշտանաք նորանով. Եւ ձեզ այլ եւս նախատինք պիտի չ’անեմ ազգերի մէջ.
  • 20Եւ հիւսիսացուն պիտի հեռացնեմ ձեր վերայից, եւ նորան պիտի քշեմ մի չոր եւ ամայի երկիր, երեսը դէպի արեւելեան ծովը եւ քամակը դէպի ետեւի ծովը եւ նորա վատ հոտը պիտի բարձրանայ, եւ կ’բարձրանայ նորա գարշահոտութիւնը, որովհետեւ մեծ բաներ է կատարել։
  • 21Մի վախենար, ով երկիր, ցնծա եւ ուրախացիր, որ Տէրը մեծ բաներ է անում։
  • 22Մի վախենաք, ով դաշտի անասուններ, որ կանաչելու են անապատի արօտները, որովհետեւ ծառը տալու է իր պտուղը, թզենին եւ որթը պիտի տան իրանց զօրութիւնը։
  • 23Եւ ով Սիօնի որդիք, ցնծացէք եւ ուրախացէք Տիրոջմով՝ ձեր Աստուծով. Որ կ’տայ ձեզ ուսուցիչ արդարութեան համար. Եւ ձեզ համար անձրեւ կ’իջեցնէ՝ առաջի եւ վերջի անձրեւ առաջուայ պէս։
  • 24Եւ կալերը կ’լցուին ցորենով, եւ հնձանները կ’յորդեն գինիով եւ իւղով։
  • 25Եւ ես կ’հատուցանեմ ձեզ այն տարիները, որ կերան մորեխը, ջորեակը, երեւիլը եւ խառնիճը, այն իմ մեծ զօրքը որ ուղարկեցի ձեր մէջը։
  • 26Եւ պիտի ուտէք ու ուտէք եւ կշտանաք, եւ օրհնաբանէք ձեր Տէր Աստուծոյ անունը, որ ձեզ համար հրաշքներ արաւ. Եւ իմ ժողովուրդը պիտի չ’ամաչէ յաւիտեան։
  • 27Եւ պիտի իմանաք որ ես Իսրայէլի մէջ եմ, եւ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու միւսը չ’կայ. Եւ իմ ժողովուրդը պիտի չ’ամաչէ յաւիտեան։
  • 28Եւ պիտի լինի սորանից յետոյ, որ իմ հոգին պիտի թափեմ ամեն մարմնի վերայ, եւ պիտի մարգարէանան ձեր տղերքն ու ձեր աղջկերքը, ձեր ծերերը երազներ պիտի երազեն. Ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն։
  • 29Եւ ծառաներին ու աղախիններին վերայ էլ պիտի թափեմ այն օրերը իմ հոգին։
  • 30Եւ նշաններ պիտի տամ երկնքումը ու երկրիս վերայ. Արիւն եւ կրակ եւ ծուխի սիւներ։
  • 31Արեգակը պիտի փոխուի խաւարի, եւ լուսինը՝ արեան, Տիրոջ մեծ եւ ահեղ օրը գալուց առաջ։
  • 32Եւ պիտի լինի, որ ամեն ով որ կանչէ Տիրոջ անունը, կ’փրկուի. Որովհետեւ Սիօն սարի վերայ եւ Երուսաղէմումը փրկութիւն կ’լինի՝ Տիրոջ ասածին պէս. Եւ այն մնացորդների վերայ, որոնց Տէրը կ’կանչէ։
← Ցանկ