ՀՈՎԵԼ3
  • 1Որովհետեւ ահա այն օրերը եւ այն ժամանակը, որ ես ետ կ’դարձնեմ Յուդայի եւ Երուսաղէմի գերութիւնը.
  • 2Այն ժամանակ կ’ժողովեմ բոլոր ազգերը, եւ նորանց կ’իջեցնեմ Յովսափատի հովիտը, եւ այնտեղ նորանց հետ դատ կ’վարեմ իմ ժողովրդի եւ իմ ժառանգութիւն՝ Իսրայէլի համար, որին ցրուեցին ազգերի մէջ, եւ իմ երկիրը բաժանեցին։
  • 3Եւ իմ ժողովրդի վերայ վիճակ ձգեցին, եւ տղային տուին պոռնկի կապէնքի տեղ, եւ աղջիկը ծախեցին գինիի եւ խմեցին։
  • 4Եւ դուք էլ ի՞նչ էք ինձ համար, ով Տիւրոս եւ Սիդոն, եւ ով բոլոր Փղշտացիների սահմաններ, մի՞թէ դուք ինձ հատուցում էք անելու, եւ կամ դուք ինձ հատուցանողնե՞ր էք. Հեշտ եւ շուտով ետ կ’դարձնեմ ձեր հատուցումը ձեր գլխին.
  • 6Եւ Յուդայի որդիներին ու Երուսաղէմի որդիներին Յունաց որդկանցը ծախեցիք. Որպէս զի նորանց հեռացնէք իրանց սահմանիցը։
  • 7Ահա ես պիտի զարթնեցնեմ նորանց այնտեղից ուր որ նորանց ծախեցիք, եւ ձեր հատուցումը ետ պիտի դարձնեմ ձեր գլխին։
  • 8Եւ պիտի ծախեմ ձեր տղերքն ու աղջկերքը Յուդայի որդկանց ձեռը, եւ նորանք պիտի ծախեն նորանց Սաբայեցիներին՝ այն հեռու ազգին. Որովհետեւ Տէրն է խօսել։
  • 9Հրատարակեցէք այս՝ ազգերի մէջ, պատերազմ որոշեցէք. Զարթնեցրէք տղամարդիկներին. Մօտենան վեր գնան բոլոր պատերազմի մարդիկը։
  • 10Ձեր խոփերը սուրեր շինեցէք, եւ ձեր յօտոցները՝ նիզակներ. թող տկարն ասէ. Տղամարդ եմ ես։
  • 11Շտապեցէք եւ եկէք, ով բոլոր շրջակայ ազգեր, եւ ժողովուեցէք. այնտեղ տար, ով Տէր, քո զօրաւորներին։
  • 12Զարթնեն եւ վեր գան ազգերը Յովսափատի հովիտը, որովհետեւ այնտեղ պիտի նստեմ բոլոր շրջակայ ազգերը դատելու համար։
  • 13Մանգաղը գցեցէք, որովհետեւ հասել է հունձը, եկէք, իջէք, որովհետեւ լցուել է հնձանը. Աւազանները յորդում են. Որովհետեւ շատ է նորանց չարութիւնը։
  • 14Բազմութիւններ, բազմութիւններ Վճռի հովիտումը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Վճռի հովիտումը։
  • 15Արեգակն ու լուսինը պիտի խաւարեն, եւ աստղերը ետ քաշեն իրանց լոյսը։
  • 16Եւ Տէրը պիտի գոչէ Սիօնից, եւ Երուսաղէմից ձայն պիտի տայ, եւ երկինքը ու երկիրը պիտի դողան. Բայց Տէրը ապաւէն կ’լինի իր ժողովրդի համար, եւ ամրոց՝ Իսրայէլի որդկանց համար։
  • 17Եւ դուք պիտի իմանաք, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, որ բնակվում եմ իմ սուրբ Սիօն սարումը. Երուսաղէմը սուրբ պիտի լինի, եւ օտարներ այլ եւս չեն անց կենալ նորա միջով։
  • 18Եւ պիտի լինի այն օրը որ սարերը քաղցու պիտի ծորեցնեն, եւ բլուրները կաթ հոսեցնեն, եւ Յուդայի բոլոր ձորերը ջուր պիտի բղխեն, եւ Տիրոջ տանիցը մի աղբիւր պիտի դուրս գայ, եւ ոռոգէ Սատիմի ձորը։
  • 19Եգիպտոսը ամայի պիտի դառնայ, եւ Եդովմը մի ամայի անապատ պիտի դառնայ, Յուդայի որդկանց դէմ գործած անիրաւութեան համար. Որովհետեւ անմեղ արիւն թափեցին նորանց երկրումը։
  • 20Բայց Յուդան յաւիտեան պիտի բնակուէ, եւ Երուսաղէմը՝ դարէ ցդար։
  • 21Եւ նորանց արիւնը պիտի մաքրեմ, որ չէի մաքրել. Եւ Տէրը պիտի բնակուէ Սիօնումը։
← Ցանկ