ՂԵՒՏԱՑՈՑ27
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 2Խօսիր Իսրայէլի որդիներին հետ եւ ասիր նորանց. Երբոր մէկն ուխտ անելու լինի, անձինքը քո արժեցրածի պէս Եհովայինը պիտի լինեն։
  • 3Եւ քո գնահատելը այսպէս լինի. Եթէ արու է՝ քսան տարեկանից մինչեւ վաթսուն տարեկան՝ գնահատութիւնդ սրբարանի սիկղի համեմատ՝ յիսուն սիկղ արծաթ լինի։
  • 4Եւ եթէ էգ է՝ գնահատութիւնդ երեսուն սիկղ լինի։
  • 5Եւ եթէ հինգ տարեկանից մինչեւ քսան տարեկան է, այն ժամանակ արուի համար գնահատութիւնդ քսան սիկղ՝ եւ էգի համար տասը սիկղ լինի։
  • 6Եւ եթէ մէկ ամսականից մինչեւ հինգ տարեկան լինի, այն ժամանակ արուի համար գնահատութիւնդ հինգ սիկղ արծաթ, եւ էգի համար գնահատութիւնդ երեք սիկղ արծաթ լինի։
  • 7Եւ եթէ վաթսուն տարեկանից վեր լինի, արուի համար գնահատութիւնդ տասնեւհինգ սիկղ՝ եւ էգի համար տասը սիկղ լինի։
  • 8Եւ եթէ քո գնահատութեանը նորա կարողութիւնը չ’հասնէ, նորան քահանայի առաջին կանգնեցնեն, եւ քահանան նորան գնահատէ. Քահանան ուխտ անողի ձեռնահասութեան համեմատ նորան գնահատէ։
  • 9Եւ եթէ անասուններից է Եհովայի համար նորան մատուցանելու զոհը, ինչ որ նորանից Եհովային տայ, սուրբ պիտի լինի։
  • 10Պիտի չ’փոխէ այն, եւ լաւը վատի հետ՝ կամ վատը լաւի հետ չ’փոխէ. Եւ եթէ անասունը անասունի հետ երբէք փոխելու լինի, այն ժամանակ այն ընծայուածը եւ նորա փոխանակը սուրբ պիտի լինին։
  • 11Եւ եթէ մի որ եւ է անմաքուր անասուն է, որ նորանից Եհովային զոհ չեն մատուցանիլ, այն ժամանակ քահանայի առաջին կանգնեցնէ այն անասունը.
  • 12Եւ քահանան նորա լաւութեան կամ վատութեան համեմատ գնահատէ նորան. Քահանան ինչ որ գնահատէ, այնպէս լինի։
  • 13Իսկ եթէ նորան փրկելու լինի, այն ժամանակ քո գնահատութեան վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ։
  • 14Եւ երբոր մի մարդ իր տունը Եհովային սուրբ լինելու համար ընծայէ, այն ժամանակ քահանան նորա լաւութեան կամ վատութեան համեմատ գնահատէ. Քահանան ինչ որ գնահատէ նորան, այնպէս կենայ։
  • 15Եւ եթէ ընծայողը իր տունը փրկելու լինի, քո գնահատութեան փողի վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ, եւ յետոյ նորանը լինի։
  • 16Եւ եթէ մի մարդ իր կալուածքի արտիցը ընծայելու լինի Եհովային, այն ժամանակ գնահատութիւնդ նորա սերմի համեմատ լինի. Մէկ քոռ գարու սերմի համար՝ յիսուն սիկղ արծաթ լինի։
  • 17Եթէ իր արտը Յոբելեան տարուցը ընծայէ, քո գնահատութեան պէս կենայ։
  • 18Եւ եթէ իր արտը Յոբելեանից յետոյ ընծայէ, քահանան նորա հետ փողը մինչեւ Յոբելեան տարին մնացած տարիների համեմատ հաշիւ անէ, եւ քո գնահատութիւնիցը վայր իջեցնէ.
  • 19Իսկ եթէ արտը ընծայողը փրկելու լինի նորան, այն ժամանակ քո գնահատութեան փողի վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ, եւ այն արտը հաստատուի նորա վերայ։
  • 20Եւ եթէ արտը չ’փրկէ, կամ արտը մէկ ուրիշի ծախած լինի, այլ եւս պիտի չ’փրկուի այն։
  • 21Այլ արտը՝ Յոբելեան տարումը ազատուելիս, նուիրուած արտի պէս սուրբ պիտի լինի Եհովային. նորա կալուածքը քահանայինը պիտի լինի։
  • 22Եւ եթէ մէկը Եհովային ընծայէ իր ծախու առած արտը, որ իր կալուածքի արտիցը չէ,
  • 23Այն ժամանակ քահանան նորա հետ քո գնահատութեան հաշիւն անէ մինչեւ յոբելեան տարին, եւ այն օրը քո գնահատածը տայ. Նա սուրբ է Եհովայի համար։
  • 24Յոբելեան տարին՝ արտը ծախողին՝ այսինքն որի որ պատկանում է գետնի կալուածքը, նորան պիտի դառնայ։
  • 26Միայն թէ անասունների առաջինեկը՝ առաջի ծնածը լինելու համար Եհովայինը լինելով, ոչ մէկը պիտի չ’ընծայէ այն. Թէ արջառ թէ ոչխար, Եհովայինն է։
  • 27Եւ եթէ անմաքուր անասուններիցն է, քո գնահատութեան համեմատ փրկէ նորան, եւ նորա վերայ մի հինգերորդ մաս աւելացնէ. Եւ եթէ չի փրկուիլ, քո գնահատութեամբը, թող ծախուի։
  • 28Բայց որ եւ իցէ նուէր՝ որ մէկը Եհովային է նուիրել բոլոր ունեցածիցը՝ մարդիկներիցը եւ անասուններիցը եւ իր կալուածքի արտիցը, չ’ծախուի եւ չ’փրկուի. Ամեն նուէր ամենասուրբ է Եհովային։
  • 29Մարդիկներից նուիրուած որ եւ իցէ մի նուէր պիտի չ’փրկուի, անպատճառ պիտի մեռցնուի։
  • 30Եւ երկրի բոլոր տասանորդը՝ երկրի հունտերիցը եւ ծառերի պտուղիցը՝ Եհովայինն է. Նա սուրբ է Եհովայի համար։
  • 31Եւ եթէ մի արդ իր տասանորդներիցը փրկելու լինի, նորա վերայ մի հինգերորդ մաս պիտի աւելացնէ։
  • 32Եւ արջառների եւ ոչխարների ամեն տասանորդը՝ գաւազանի տակից ամեն անցնողի տասներորդը՝ սուրբ պիտի լինի Եհովային։
  • 33Լաւի եւ վատի մէջտեղը տարբերութիւն պիտի չ’անէ, եւ չ’փոխէ այն. Եւ եթէ փոխելու լինի, այն ժամանակ նա էլ նորա փոխանակն էլ սուրբ պիտի լինի, պիտի չ’փրկուի։
  • 34Սորանք են Եհովայի՝ Իսրայէլի որդիների համար Սինա սարումը Մովսէսի պատուիրած պատուիրանքները։
← Ցանկ