ԱՄՈՎՍ4
  • 1Լսեցէք այս խօսքը, ով Սամարիայի սարի վերայ եղող Բասանի էգ երինջներ, որ զրկում էք աղքատներին, որ ոտնահարում էք տնանկներին, որ ասում էք ձեր տէրերին. Բերէք որ խմենք։
  • 3Եւ դուք քանդուած տեղերով դուրս կ’գաք ամեն մէկդ իր հանդէպով, եւ բերդը պիտի գցուիք, ասում է Տէրը։
  • 4Եկէք Բեթէլ եւ յանցանք գործեցէք, Գաղգաղայումը շատացրէք յանցանք գործելը. եւ մատուցրէք ամեն առաւօտ ձեր զոհերը, ամեն երեք օրը՝ ձեր տասանորդները։
  • 5Եւ շնորհակալութեան զոհը խմորուած խնկեցէք, եւ քարոզեցէք կամաւոր ընծաներ եւ հրատարակեցէք, որովհետեւ այսպէս էք սիրել, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէր Եհովան։
  • 6Ես էլ ձեզ ատամների մաքրութիւն տուի ձեր ամեն քաղաքներումը, եւ հացի կարոտութիւն ձեր բոլոր տեղերումը. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 7Եւ ես էլ ձեզանից արգելեցի անձրեւը հունձին դեռ երեք ամիս լինելով. եւ մէկ քաղաքի վերայ անձրեւ տեղացի, իսկ միւս քաղաքի վերայ անձրեւ չ’տեղացի, մէկ վիճակի վերայ անձրեւ եկաւ, եւ այն վիճակը, որի վերայ անձրեւ չ’եկաւ, չորացաւ։
  • 8Եւ երկու երեք քաղաք հաւաքուեցան եկան մէկ քաղաք ջուր խմելու համար, բայց չ’կշտացան. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 9Ձեզ զարկեցի խորշակով եւ դալուկով, ձեր բազմաթիւ այգիները եւ պարտէզները եւ թզենիներն ու ձիթենիքը խառնիճը կերաւ. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 10Ձեր մէջը ժանտախտ գցեցի Եգիպտոսի կերպով, սրով սպանեցի ձեր երիտասարդներին, ձեր ձիերը գերի անելով, եւ ձեր բանակների գարշահոտութիւնը մինչեւ ձեր քթերն էլ հանեցի. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 11Կործանեցի ձեզ ինչպէս Աստուած Սոդոմն ու Գոմորը կործանեց, եւ հրդեհից ազատուած խանձողի պէս եղաք. եւ դուք ետ չ’դարձաք ինձ մօտ, ասում է Տէրը։
  • 12Սորա համար քեզ այսպէս եմ անելու, ով Իսրայէլ, եւ հենց որ ես քեզ հետ այսպէս կ’անեմ, պատրաստուիր քո Աստուծուն դիմաւորելու, ով Իսրայէլ։
  • 13Որովհետեւ ահա նա, որ կազմում է սարերը եւ ստեղծում է քամին, եւ իմացնում մարդին, թէ ինչ է նորա մտածմունքը, որ արշալոյսը խաւար է անում, եւ ման է գալիս երկրի վերայ. Եհովայ Զօրաց Աստուած է նորա անունը։
← Ցանկ