ԱՄՈՎՍ9
  • 1Տիրոջը տեսայ սեղանի վերայ կանգնած, որ ասեց. Զարկ խոյակին որ սեմերը դողան, եւ նորանց փշրիր նորանց ամենի գլխի վերայ. Եւ նորանց մնացորդին սրով պիտի սպանեմ. նորանցից մի փախստական պիտի չ’փախչէ, եւ նորանցից մէկ պրծնող պիտի չ’պրծնէ։
  • 2Եթէ նորանք ծակեն՝ դժոխքն անցնեն, այնտեղից էլ իմ ձեռքը նորանց պիտի առնէ. եթէ երկինքն էլ ելնեն, այնտեղից էլ պիտի իջեցնեմ նորանց։
  • 3Եւ եթէ Կարմեղոսի գլխին թաքչուին, այնտեղից պիտի փնտռեմ եւ առնեմ նորանց, եւ եթէ իմ աչքի առաջին ծովի խորքումը ծածկուին, այնտեղից էլ օձին պիտի հրամայեմ, եւ նա պիտի կծէ նորանց։
  • 4Եւ եթէ նորանք գերի գնան իրանց թշնամիների առաջին, այնտեղից սուրին պիտի հրամայեմ եւ նա պիտի սպանէ նորանց. Եւ իմ աչքը պիտի դնեմ նորանց վերայ չարիքի համար, եւ ոչ թէ բարիքի համար։
  • 5Եւ Զօրաց Եհովայ Տէրը պիտի դիպչի երկրին, եւ նա պիտի հալուի, եւ բոլոր նորանում բնակողները պիտի սուգ անեն, եւ նա վեր պիտի գնայ Նեղոսի պէս նորա բոլորը, եւ պիտի հեղեղուի Եգիպտոսի Նեղոսի պէս.
  • 6Նա որ երկնքումն է շինում իր վերնատները, եւ նորա կամարը երկրի վերայ հաստատում. նա որ կանչում է ծովի ջրերը եւ նորանց թափում է երկրի երեսի վերայ. Եհովայ է նորա անունը։
  • 7Մի՞թէ դուք Եթէովպացիների որդկանց պէս չէք ինձ համար, ով Իսրայէլի որդիք, ասում է Տէրը, չէ՞ որ Իսրայէլին վեր հանեցի Եգիպտոսի երկրից, եւ Փղշտացիներին՝ Կափթորից, եւ Ասորիներին՝ Կիրից։
  • 8Ահա Տէր Եհովայի աչքերը այդ մեղաւոր թագաւորութեան վերայ է. Եւ ես նորան պիտի փչացնեմ երկրի երեսի վերայից. Միայն թէ բոլորովին պիտի չ’փչացնեմ Յակոբի տունը, ասում է Տէրը։
  • 9Որովհետեւ ահա ես հրամայում եմ, եւ պիտի մաղեմ ամեն ազգերի մէջ Իսրայէլի տունը. Ինչպէս որ մաղով կ’մաղուի, որ մի հատ վայր չ’ընկնէ երկրի վերայ։
  • 10Սրով պիտի մեռնեն իմ ժողովրդի բոլոր մեղաւորները, որոնք ասում են Մեզ չի հասնիլ եւ մեր առաջը չի գալ չարիքը։
  • 12Որպէս զի նորանք ժառանգեն Եդովմի մնացորդը, եւ այն բոլոր ազգերը, որոնց վերայ կ’յիշուի իմ անունը, ասում է Տէրը՝ այս բաներն անողը։
  • 13Ահա օրեր պիտի գան, ասում է Տէրը, որ հերկողը կ’հասնէ հնձողին, եւ խաղող կոխողը՝ սերմ ցանողին. Եւ սարերը քաղցու կ’կաթեցնեն, եւ բոլոր բլուրները կ’հալուին։
  • 14Եւ ես ետ կ’դարձնեմ իմ Իսրայէլ ժողովրդի գերութիւնը, եւ նորանք պիտի շինեն աւերակ քաղաքները, եւ բնակուեն, եւ այգիներ պիտի տնկեն եւ խմեն նորանց գինին, եւ պարտէզներ պիտի շինեն եւ ուտեն նորանց պտուղները։
  • 15Եւ ես պիտի տնկեմ նորանց իրանց երկրի վերայ, եւ նորանք այլ եւս պիտի չ’պոկուին իրանց երկրի վերայից, որ տուել եմ իրանց, ասում է Տէրը՝ քո Աստուածը։
← Ցանկ