ՀՈՎՆԱՆ4
  • 1Եւ Յովնանը տրտմեց մեծ տրտմութիւնով եւ զայրացաւ.
  • 2Եւ աղօթք արաւ Տիրոջը եւ ասեց. Ո՛հ Տէր, սա չէ՞ր իմ խօսքը քանի որ դեռ իմ երկրումն էի. Դորա համար էլ աճապարեցի որ փախչեմ Թարսիս. Որովհետեւ գիտէի, որ դու ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած ես եւ կ’զղջաս չարիքի համար։
  • 3Եւ հիմա, ով Տէր, աղաչում եմ առ հոգիս ինձանից. Որովհետեւ մեռնելս ապրելուցս լաւ է։
  • 4Եւ Տէրն ասեց. Մի՞թէ լաւ է որ բարկացել ես։
  • 5Եւ Յովնանը դուրս եկաւ քաղաքիցը եւ նստեց քաղաքի արեւելեան կողմին, եւ իրան համար այնտեղ մի հովանի շինեց եւ նորա տակին նստեց շուքի մէջ մինչեւ որ տեսնէ թէ ինչ է լինելու քաղաքին։
  • 6Եւ Տէր Աստուածը հրամայեց մի դդմենու, որ նա վեր ելաւ Յովնանի վերայ որ շուք անէ նորա գլխի վերայ, որ նորան ազատէ իր տառապանքիցը. Եւ Յովնանը ուրախացաւ դդմենու վերայ մեծ ուրախութիւնով։
  • 7Եւ Աստուած հրամայեց մի որդնի առաւօտուայ արշալոյսը ծագելիս, եւ նա զարկեց դդմենուն, եւ սա չորացաւ։
  • 8Եւ եղաւ երբոր արեգակը ծագեց, այն ժամանակ Աստուած հրամայեց արեւելեան խորշակահար քամուն, եւ արեւը զարկեց Յովնանի գլխին, եւ նա թուլացաւ, եւ իր անձի համար ուզում էր մեռնել, եւ ասեց. Մեռնելս լաւ է ապրելուցս։
  • 9Եւ Աստուած ասեց Յովնանին. Մի՞թէ լաւ է որ բարկացել ես դդմենու մասին. Եւ նա ասեց. Լաւ է, որ բարկացել եմ մինչեւ մահ։
  • 10Եւ Տէրն ասեց. Դու ափսոսում ես դդմենու մասին, որի վերայ աշխատութիւն չ’քաշեցիր եւ որին չ’մեծացրիր, որն որ մէկ գիշերուայ մէջ եղաւ եւ մէկ գիշերուայ մէջ փչացաւ։
  • 11Իսկ ես չ’ափսոսա՞մ Նինուէ մեծ քաղաքի մասին, որի մէջ կան հարիւր քսան հազար մարդից աւելի, որոնք չեն հասկանում իրանց աջ ու ձախ ձեռքը, եւ շատ անասուն։
← Ցանկ