ՄԻՔԻԱ2
  • 1Վա՜յ անօրէնութիւն խորհողներին, եւ իրանց անկողինների վերայ չարութիւն գործողներին. Նորանք անում են այն՝ առաւօտեան լոյսին, որ իրանց ձեռքն է իրանց ոյժը։
  • 2Եւ նորանք ցանկանում են ագարակների եւ յափշտակում, եւ ցանկանում են տների՝ եւ առնում. Եւ բռնաբարում են մարդին ու իր տանը եւ մարդին ու նորա ժառանգութեանը։
  • 3Դորա համար այսպէս է ասում Տէրը. Ահա ես չարիք եմ խորհում այս ազգի վերայ. Որտեղից որ չէք կարողանալ քաշել ձեր պարանոցները, եւ չէք գնալ հպարտութեամբ, որովհետեւ ժամանակը չար է։
  • 4Այն օրը ձեզ վերայ առակ են խօսելու, եւ ողբալի ողբով ողբալու են ասելով. Բոլորովին փչացանք. Իմ ժողովրդի բաժինը նա փոխեց, նա ի՜նչպէս է վեր առնում ինձանից, խոտորողին բաժանում է մեր դաշտերը։
  • 5Դորա համար դու լար ձգող պիտի չ’ունենաս Տիրոջ ժողովքումը։
  • 6Նորանք՝ Մի մարգարէանաք, ասելով մարգարէանում են։ Նորանք չ’պիտի մարգարէանան նորանց վերայ. Նախատինքը չի վերնալ։
  • 7Ով Յակոբի տուն կոչուածդ, մի՞թէ Տիրոջ հոգին կարճ է. Կամ սորա՞նք են նորա գործերը. Մի՞թէ իմ խօսքերը լաւ չեն ուղիղ վարուողի համար։
  • 8Եւ իմ ժողովուրդը անցեալումն իբրեւ թշնամի է վեր կացել. Հանդերձի վերայից յափշտակում էք պատմուճանը ապահով անցուդարձողներից, պատերազմից ետ դարձողներից։
  • 9Իմ ժողովրդի կանանցը վռնտում էք իրանց զուարճալի տներիցը, նորանց երեխաների վերայից առնում էք իմ փառքը յաւիտեան։
  • 11Եթէ մի մարդ՝ թեթեւաբարոյ եւ ստապատում՝ ասէ Քեզ գինիի եւ օղիի վերայ մարգարէանամ, ահա նա կ’լինի այս ազգի մարգարէն։
  • 12Անպատճառ պիտի ժողովեմ ձեզ ամենիդ, ով Յակոբ, անպատճառ պիտի հաւաքեմ Իսրայէլի մնացորդը Բոսրայի ոչխարների պէս, ինչպէս մի հօտ իր փարախի մէջ. պիտի աղմուկ հանեն մարդկանց բազմութեան պատճառով։
  • 13Խրամատողը վեր է ելնում նորանց առաջին, նորանք խրամատում եւ անց են կենում դռնովը ու նորանով դուրս գալիս, եւ նորանց թագաւորը անց է կենում նորանց առաջին, եւ Տէրն էլ նորանց պարագլուխ։
← Ցանկ