ՄԻՔԻԱ3
  • 1Եւ ես ասեցի. Մէկ լսեցէք, ով Յակոբի գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, չէ՞ որ դուք պէտք է իմանաք իրաւունքը.
  • 2Դուք՝ բարին ատողներդ եւ չարը սիրողներդ, որ մաշկում էք մարդկանց կաշին իրանց վերայիցը, եւ նորանց միսը իրանց ոսկորներիցը։
  • 4Այն ժամանակ կ’աղաղակեն դէպի Տէրը, եւ նորանց չի պատասխանել նա, եւ իր երեսը կ’ծածկէ նորանցից այն ժամանակին, որովհետեւ նորանք չարացրել են իրանց արարքները։
  • 5Այսպէս է ասում Տէրը իմ ժողովուրդը մոլորեցնող մարգարէների մասին, որ կծում են իրանց ատամներովը, եւ աղաղակում՝ Խաղաղութի՜ւն, եւ ով որ նորանց բերանը մի բան չ’դնէ, նորա դէմ պատերազմ կ’հրատարակեն.
  • 6Վասն որոյ գիշեր կ’լինի ձեզ որ տեսիլք չ’տեսնէք. Եւ ձեզ խաւար կ’լինի որ գուշակութիւն չ’անէք. Եւ արեգակը պիտի մար մտնէ մարգարէների վերայ, եւ օրը խաւարէ նորանց վերայ։
  • 7Եւ պիտի ամաչեն տեսանողները, եւ պիտի ամօթահարուին գուշակողները եւ իրանց շրթունքները ծածկեն նորանք ամենքը, որովհետեւ չ’կայ Աստուծոյ պատասխան։
  • 8Սակայն ես լցուած եմ զօրութիւնով՝ Տիրոջ հոգովը, նաեւ դատաստանով ու արիութիւնով, որ իմացնեմ Յակոբին իր յանցանքը, եւ Իսրայէլին՝ իր մեղքը։
  • 9Մէկ սա լսեցէք, ով Յակոբի տան գլխաւորներ, եւ Իսրայէլի տան իշխաններ, իրաւունքից զզուողներ, որ ամեն ուղիղ բանը ծռում էք.
  • 10Սիօնը արիւնահեղութեամբ շինելով, եւ Երուսաղէմը՝ անիրաւութեամբ։
  • 11Նորա գլխաւորները կաշառքով են դատում եւ նորա քահանաները վարձքով են սովորեցնում, եւ նորա մարգարէները փողով են մարգարէանում, եւ Տիրոջ վերայ են կռնում՝ ասելով. Չէ՞ որ Տէրը մեր մէջն է մեզ վերայ չարիք չի գալ։
  • 12Դորա համար Սիօնը ձեր պատճառով պիտի իբրեւ ագարակ հերկուի, եւ Երուսաղէմը աւերակների դէզեր դառնայ, եւ տաճարի սարը՝ անտառի բարձրաւանդակներ։
← Ցանկ