ՄԻՔԻԱ6
  • 1Մէկ լսեցէք Տիրոջ ասածը. Վեր կաց, դատ վարիր սարերի առաջին, եւ բլուրները լսեն քո ձայնը։
  • 2Լսեցէք, ով սարեր, Տիրոջ դատը, եւ դուք, ով հաստատուն հիմունք երկրի. Որովհետեւ Տէրը դատ ունի իր ժողովրդի հետ, եւ Իսրայէլի հետ պիտի վիճէ։
  • 3Ով իմ ժողովուրդ, ես քեզ ի՞նչ եմ արել, եւ ի՞նչով եմ քեզ յոգնեցրել, պատասխանիր ինձ։
  • 4Որովհետեւ ես քեզ հանել եմ Եգիպտոսի երկրիցը, եւ ծառայութեան տանիցը քեզ ազատել եմ, եւ քո առաջն ուղարկեցի Մովսէսին, Ահարօնին եւ Մարիամին։
  • 5Ով իմ ժողովուրդ, մէկ յիշիր թէ ի՞նչ էր խորհում Մովաբի Բաղակ թագաւորը, եւ թէ նորան ի՞նչ պատասխանեց Բէովրեան Բաղաամ. Սատիմից մինչեւ Գաղգաղա. Որպէս զի գիտենաս Տիրոջ արդար գործերը։
  • 6Ես ի՞նչով դիմաւորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրեալ Աստուծոյ առաջին. Արդեօք դիմաւորեմ նորան ողջակէզներո՞վ, մէկ տարեկան որթերո՞վ։
  • 7Մի՞թէ Տէրը կ’հաճի հազարաւոր խոյերի, կամ բիւրաւոր իւղի գետերի. Արդե՞օք իմ անդրանիկը տամ իբրեւ իմ յանցանքի պատարագ, իմ որովայնի պտո՞ւղը՝ իբրեւ իմ անձի մեղքի զոհ։
  • 8Քեզ յայտնել է, ով մարդ, թէ ինչ է բարին. Եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ քո Աստուծոյ հետ։
  • 9Տիրոջ ձայնը կանչում է քաղաքին, եւ իմաստութիւնը նկատում է քո անունը. Լսեցէք պատժի գաւազանը եւ նորա վճռողին։
  • 10Դեռ անօրէնի տանը անօրէնութեան գանձեր կա՞ն, եւ նուաղած արդու՝ որ անիծեալ է։
  • 11Մի՞թէ ես մաքուր կ’համարեմ անօրէնութեան կշռաւորին եւ խարդախ քարերի քսակաւորին։
  • 13Ուրեմն ես էլ հիւանդացնում եմ քեզ զարկելով, եւ աւերակ եմ անում քո մեղաց պատճառով։
  • 14Դու պիտի ուտես, ու չ’կշտանաս, եւ քո անօթութիւնը քո փորումը պիտի մնայ. Եւ դու կ’քարշես, բայց չես ազատիլ, եւ ինչ որ ազատես՝ սրի պիտի մատնեմ։
  • 15Դու պիտի սերմես, բայց չ’հնձես, դու ձէթ պիտի կոխես, բայց իւղով չ’օծուիս. Եւ քաղցու՝ բայց գինի պիտի չ’խմես։
  • 16Եւ պահվում են Ամրիի հրամանները, եւ Աքաաբի տան բոլոր գործերը, եւ դուք գնում էք նորանց խրատներովը, որպէս զի քեզ ամայի անեմ, եւ նորա բնակիչները սուլելու առարկայ. Եւ դուք պիտի կրէք իմ ժողովրդի նախատինքը։
← Ցանկ