ՄԻՔԻԱ7
  • 1Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ դառել, այգեկութի ճռաքաղի պէս. Ողկոյզ չ’կայ ուտելու, մի կանխահաս թուզ՝ որը փափաքում է սիրտս։
  • 2Կորչում է բարեպաշտը երկրիցը, եւ ուղիղը չ’կայ մարդկանց մէջ. Ամենքը արիւնների համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբօրը որսում է վարմով։
  • 3Դէպի չարութիւն են մեկնում ձեռքերը, որ յաջողեն, իշխանը պահանջում է ընծայ, եւ դատաւորը վարձքով է դատ տեսնում, եւ մեծ մարդը իր սրտի ցանկացածն է խօսում. Եւ նորանք ոլորում են բանը։
  • 4Նորանց լաւագոյնը փուշի նման է, ուղիղը փշեղէն ցանգից վատ. Քո դէտերի օրը՝ եկաւ քո այցելութիւնը, հիմա պիտի լինի նորանց շփոթութիւնը։
  • 5Մի հաւատաք բարեկամին, ընկերին մի վստահիք, ծոցիդ պառկողիցը պահիր բերանիդ դռները։
  • 6Որովհետեւ որդին անարգում է հօրը, աղջիկը վեր է կենում իր մօր վերայ, հարսը իր սկեսրի վերայ. Մարդիս թշնամիներն իր ընտանիքն են։
  • 7Բայց ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն. Ինձ պիտի լսէ իմ Աստուածը։
  • 8Մի ուրախանար ինձ վերայ, ով իմ թշնամի, որովհետեւ թէեւ ընկնեմ, վեր կ’կենամ, թէեւ խաւարի մէջ նստեմ, Տէրը ինձ լոյս կ’լինի։
  • 9Տիրոջ ցասումը պիտի կրեմ, (որ նորա դէմ մեղք եմ գործել,) մինչեւ որ նա պաշտպանէ իմ դատը եւ ինձ իրաւունք անէ, ինձ հանէ լոյսը, որ նորա արդարութիւնը տեսնեմ։
  • 10Այն ժամանակ իմ թշնամին տեսնէ, եւ ամօթը նորան ծածկէ, որ ասում էր ինձ թէ Ո՞ւր է քո Տէր Աստուածը. իմ աչքերը տեսնեն նորան. Հիմա նա ոտնակոխ պիտի լինի ինչպէս փողոցի ցեխը։
  • 11Այն օրը որ պարիսպներդ կ’շինուին, նոյն օրը պատուէրը կ’հեռանայ։
  • 12Այն օրը մինչեւ քեզ մօտ են գալու Ասորեստանից եւ Եգիպտոսի քաղաքներից, եւ Եգիպտոսից մինչեւ Գետը, եւ ծովից ծով ու սարից սար։
  • 13Եւ երկիրը ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով, իրանց գործերի պտուղների համար։
  • 14Հովուիր ժողովրդին քո գաւազանովը՝ քո ժառանգութեան հօտերը, առանձին նստողներին անտառումը Կարմեղոսումը. Թող արածեն Բասանումը եւ Գաղաադումը վաղի օրերի պէս։
  • 15Քո Եգիպտոսի երկրից դուրս գալու օրերի պէս նորան հրաշքներ պիտի ցոյց տամ։
  • 16Ազգերը պիտի տեսնեն եւ ամաչեն իրանց բոլոր արիութիւնիցը, ձեռքը պիտի դնեն բերանի վերայ, նորանց ականջները պիտի խլանան։
  • 17Հող պիտի լիզեն օձի պէս, երկրի սողունների պէս, դողալով պիտի գան իրանց թաքուստներիցը, մեր Տէր Աստուածանից պիտի դողան. Այո՛, քեզանից պիտի վախենան։
  • 19Նա դարձեալ մեզ պիտի ողորմէ, նա պիտի ոտնահարէ մեր անօրէնութիւնները. Եւ մեր բոլոր մեղքերը դու կ’գցես ծովի խորքերը։
  • 20Հաւատարմութիւն պիտի անես Յակոբին եւ ողորմութիւն՝ Աբրահամին, որ երդում ես արել մեր հայրերին վաղ օրերիցն ի վեր։
← Ցանկ